Սպորտը՝ էմոցիաները կարգավորելու միջոց

  25 November 2021  87 view
Սպորտը՝ էմոցիաները կարգավորելու միջոց

Տխո՞ւր եք: Վոլեյբոլ խաղացեք: Զայրացա՞ծ եք: Կօգնեն այկիդոն և նետաձգությունը: Էմոցիաները կարգավորելու համար ֆիզիկական ակտիվությունը հիանալի միջոց է: Հասկանանք, թե որ էմոցիայի կառավարմանը ֆիզիկական ակտիվության որ տեսակն է անհրաժեշտ:

Ցանկացած հուզական վիճակ փոխում է սրտի զարկերի ռիթմը, շնչառությունը, մարմնի ջերմաստիճանը, հորմոնների արտադրությունը, արյան ճնշումը, մկանների և ուղեղի ակտիվությունը: Այդպես է նաև սպորտով զբաղվելու դեպքում: Թերևս սա է պատճառը, որ երբ մենք ճնշված ենք բացասական հույզերով, ֆիզիկական ակտիվությունը կարող է օգնել վերականգնել խաթարված հավասարակշռությունը։ Մարզումներից էներգիա ստանալով և հանգստանալով՝ մարմինը սկսում է արտադրել էնդորֆիններ՝ երջանկության հորմոններ, որոնք մեզ անհրաժեշտ են բացասական ռեակցիաները կառավարելու համար։ Պարզեք, թե որ հույզն է ամենաշատը ազդում ձեզ վրա, ապա ընտրեք մարզաձևը, որը կօգնի ձեզ հաղթահարել այն: 

Տխրություն

Տխրության պահերին շատ կարևոր է շարժվել, շփվել մարդկանց հետ: Դրանում կօգնեն հատկապես թիմային մարզաձևերը: Օրինակ՝ վոլեյբոլը: Գնդակն անընդհատ օդում է, և դա մտորումների համար քիչ ժամանակ է թողնում: Դուք շատ եք շարժվում, միևնույն ժամանակ հաղորդակցվում եք թիմակցի հետ։ Եթե ​​վոլեյբոլ չեք սիրում, երեխաների հետ ցատկեք պարանով կամ փորձարկեք Zumba պարային ֆիթնես ծրագիրը: Ռիթմիկ երաժշտության ներքո մարմինն ինքնընստիքնյան շարժվում է, իսկ տրամադրությունը՝ բարձրանում:

Զայրույթ

Եթե զայրացած եք, վազքը կամ բռնցքամարտը վատ գաղափար են: Նման վարժությունները արդյունավետ են, երբ բարկությունը տանելի մասշտաբներից դուրս է և հնարավոր չէ բացասական էներգիան ուղղել դեպի խաղաղ ալիք:

Զայրույթի դեպքում ձեզ անհրաժեշտ է ակտիվություն առանց ագրեսիայի, փոքրաթիվ մասնակիցների հետ: Ավելի լավ է զբաղվել արևելյան մարտարվեստով, օրինակ՝ այկիդոյով: Արևելյան մարտաձևերն օգնում են զսպել զայրույթի էներգիան, քանի որ դրանց փիլիսոփայության հիմքում իրավիճակի ընդունումն ու կարեկցանքն են: Կռվի իմաստը ոչ թե հարձակվողին ոչնչացնելն է, այլ հարձակումը հետ մղելը։ Հարմար են նաև արևելյան մարմնամարզությունը, օրինակ՝ ըստ Ֆելդենկրայի մեթոդի, քյուդոն (ճապոնական նետաձգություն): Յոգան էլ կարող է օգնել նրանց, ովքեր արդեն գիտեն, թե ինչպես աշխատել զայրույթի հետ:

Վախ 

Վախը կառավարելու համար պարաշյուտով, պարապլանով թռիչքն այնքան էլ լավ միտք չէ։ Վախի դեմ չափազանց կտրուկ միջոցներով պայքարելը կարող է հակառակ արդյունք տալ: Անհրաժեշտ է մարզաձև, որն ամրապնդում է անվտանգության վերաբերյալ ձեր համոզմունքները, օգնում զարգացնել անվախությունը, քաջությունը և ինքն իրենից վեր բարձրանալու ցանկությունը: Փորձեք ստանձնել ակտիվ խաղացողի դերը, ինչը կուժեղացնի պատասխանատվությունը և կօգնի հասկանալ, որ իրականում կյանքում անհնար է ամեն ինչ վերահսկել, և դա անհրաժեշտ էլ չէ: Փորձեք զբաղվել ժայռամագլցմամբ, սկզբի համար մագլցման պատի մոտ՝ հատուկ կահավորմամբ: Լավ է վախենալ դատարկությունից և բարձրությունից՝ միևնույն ժամանակ իմանալով, որ ձեզ հետ ոչինչ չի պատահի: Այս կերպ դուք կանցնեք ձեր և ուրիշների հանդեպ վստահության իրական դպրոց: Կարելի է փորձել հավասարակշռության և արագության հետ կապված այլ վարժություններ ևս, ինչպիսիք են ռաֆթինգը, առագաստանավային սպորտը կամ ձիավարությունը: 

Ցավ

Նման պահերի զրույցը կարեկցողների կամ նրանց հետ, ովքեր նույնպես լավագույն վիճակում չեն վատ միտք է: Բացասական էմոցիաների փոխանակումը կարող է ուժեղացնել ցավի և դատարկության զգացումը: Հոգեկան ցավն ուղեկցվում է անարդարության զգացումով, ձեզ հաճախ տանջում է «Ինչո՞ւ դա պատահեց ինձ հետ» հարցը: Դուք ոչ կարող եք գտնել, ոչ էլ վերականգնել այն, ինչ կորցրել եք։ Կյանքի համը նորից գտնելու համար պետք է  ընդունել ձեր խոցելիությունը և առաջ գնալ: Կօգնի քայլքը, այդ թվում՝ խմբով սկանդինավյան, բացօթյա հանգիստը, շփումը հաճելի և միևնույն ժամանակ ձեր վրա չկենտրոնացած մարդկանց հետ։ Սրան գումարվում է սովորական միջավայրի փոփոխությունը, ինչպես նաև հաճույքը ճանապարհային քննարկումներից: Օգտակար են նաև ջրային սպորտաձևերը։ Դուք  կվերադարձնեք սեփական ուժերի նկատմամբ հավատը և նորից կսովորեք հիանալ շրջապատող աշխարհով։

 

In topic