Ընդունվում են 4-րդ Միջազգային երիտասարդական համաժողովի մասնակցության հայտերը

  17 December 2021  264 view
Ընդունվում են 4-րդ Միջազգային երիտասարդական համաժողովի մասնակցության հայտերը

2022 թվականի հունվարի 10-13-ը Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում տեղի կունենա 4-րդ Միջազգային երիտասարդական համաժողովը։

Միջազգային երիտասարդական համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել համաժողովի պաշտոնական կայքում և առցանց հայտ ներկայացնել։ Գրանցման քայլերին, ինչպես նաև համաժողովի մասին լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք https://register.wyfegypt.com

Համաշխարհային երիտասարդական ֆորումն առաջին անգամ անցկացվել է 2017 թվականի նոյեմբերին: Այն հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին կարծիքներ փոխանակել և նոր, համարձակ նախաձեռնություններ առաջարկել որոշում կայացնողներին և ազդեցիկ գործիչներին: Հարթակը բաց է բոլոր ազգերի երիտասարդ ներկայացուցիչների համար, ովքեր հավատում են երիտասարդության հզոր ուժին և իրենց ՝ որպես փոփոխությունների առաջամարտիկ լինելու փաստին։

In topic