
YOUNG PROFESSIONALS PROGRAMME (YPP) – 2021
20 May 2021

#HORIZON2100 International Youth Competition of Scientific, Scientific-Practical and Sci-Fi Works
29 April 2021

Apply for the Startup Boost Week event
23 March 2021
21 December 2021
Վարդը սիրում է միշտ ինքնատիպ լինել և դրա համար փորձում է հետաքրքիր աքսեսուարներ պատրաստել և կրել։ Հատկապես սիրում է աշխատել փայտով, որը մշակելուց հետո վերածվում է հեքիաթների և հայկական մուլտերի հերոսների մասին պատմող զարդերի։
Նրա ընտանիքում նկարչությամբ և դիզայնով չի զբաղվել ոչ մեկը, ինքն էլ առանձնապես հետաքրքրված չի եղել նկարչությամբ։ Դպրոցական տարիներին Վարդը մտածում էր զբոսավար դառնալու մասին։ Իր նպատակին հասնելու համար նույնիսկ պարապում էր, պատրաստվում էր բուհ ընդունվել։
Մի օր ծնողները պատահական հանդիպում են իրենց ընկերներից մեկին, ով դասավանդում էր Գեղարվեստի ակադեմիայում։ Նրա հետ զրույցից հետո ծնողները որոշում են, որ իրենց դուստրը պետք է ընդունվի ակադեմիա։ Երբ այդ մասին հայտնում են Վարդին, վերջինս սրտնեղում է, փորձում ընդդիմանալ, սակայն ծնողները համոզում են, բացատրում, որ տուրիզմն իրենը չէ։ Այսօր արդեն Վարդը շնորհակալություն է հայտնում ծնողներին, այժմ գրաֆիկ դիզայներ է, սիրում է իր մասնագիտությունը և հաճույք է ստանում ցանկացած նոր բան ստեղծելուց։
«Կարծում եմ՝ պատահական ոչինչ չի լինում։ Ծնողներիս ցանկությունով ընդունվեցի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ընդհանուր դիզայն բաժնում, սովորեցի, սիրեցի ու սկսեցի ստեղծագործել»,- ասում է Վարդը։
Դիզայները փայտը որպես հումք է ընտրել իր համար, փայտից աքսեսուարներ պատրաստելն իր համար հոբբի է, բայց միաժամանակ նաև գումար վաստակելու միջոց։
«Միշտ սիրել եմ «Գտնված երազ» մուտֆիլմը, որի հերոսների կերպարներով սկսել եմ պատրաստել բրոշներ: Իսկ ընդհանրապես ես հագուստներիս հետ համադրում եմ աքսեսուարներ և հենց այդ պատճառով ինձ համար տարբեր թեմաներով, տարբեր գույներով բրոշներ, ականջօղեր ու վզնոցներ եմ պատրաստում: Սիրում եմ, որ տարբերվող եմ դառնում: Հատկապես, երբ դրանք ծանոթների, անծանոթների մոտ հիացմունք էր առաջացնում, ցանկություն էին հայտնում ունենալ դրանցից, ես ավելի էի ոգևորվում, որից հետո սկսեցի ավելի լուրջ մոտենալ իմ աշխատանքին։
Լինելով գրաֆիկ դիզայներ, տիրապետում եմ համակարգչային տարբեր ծրագրերի, ինչը հնարավորություն է տալիս գծագրել իմ աքսեսուարների էսքիզները: Հատկապես այն էսքիզները, որոնք զրոյից եմ մշակում՝ նույն «Գտնված երազ», «Պույ-պույ մկնիկ» մուլտֆիլմերի շարքը, հայկական հեքիաթներից «Ձախորդ Փանոս»-ը, հայկական թռչնատառերը և այլն»,- պատմում է Վարդ Խաչատունին։
Նրա կրծքազարդերի հավաքածուի թեմատիկան պարբերաբար փոփոխվում է՝ հայկական տարազներով կանանց կերպարներով կրծքազարդեր, դիմանկարներ, համաշխարհային մուլտֆիլմի կերպարներ։ Այսօր Վարդը հիմնականում ստեղծում է հայկական տարազներով, թռչնագրերով ու Ասլամազյան քույրերի աշխատանքների մոտիվներով կրծքազարդեր։
Զարդերը վաճառվում են, հիմնականում, վիրտուալ հարթակում՝ «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական կայքերում գրանցված էջերով (vooy_wooden_accessoires)։
«Սա իմ սիրած աշխատանքն է, որով նաև վաստակում եմ: Համագործակցում եմ խանութների, թանգարանների հետ, ժամանակ առ ժամանակ մասնակցում եմ տոնավաճառների, ցուցահանդեսների։ Սիրում եմ փայտի հետ աշխատանքը, ողջ պրոցեսը, արդյունքում ստեղծվում են հետաքրքիրք աքսեսուարներ»,- ասում է մեր զրուցակիցը:
Հարցին, թե շուկայում նմանատիպ աշխատանքները շատ են, ինչո՞վ են իր գործերն առանձնանում, Վարդը պատասխանում է. «Ես ամեն ինչ ստեղծում եմ զրոյից։ Նախ ստանում եմ կերպարների գրաֆիկական պատկերը, գծագրելով, նկարազարդելով ու դետալների վերջնական տեսքի բերելուց հետո այն արդեն ուղարկվում է լազերային հատման։ Նույնիսկ աքսեսուարների պիտակները ես եմ պատրաստում։ Ունեմ մշակած մի տեխնիկա, որի կիրառմամբ աքսեսուարները հետաքրքիր տեսք են ստանում քարիկների ու փայլուն փոշու միջոցով»։
Երիտասարդ դիզայներն ապագա ամուսնու հետ, որը 3D մոդելավորող է, նպատակ ունի ստեղծել դիզայն ստուդիա։ Այսօր այդ ստուդիան գործում է օնլայն հարթակում։ «Պատվերների մի մասը ստանում ենք սոցիալական ցանցերից, սակայն արդեն ունենք մշտական պատվիրատուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Ես գրեթե միշտ ստեղծագործական պրոցեսի մեջ եմ։ Շատ գաղափարներ ունեմ, որոնք կամաց-կամաց պիտի իրագործեմ»,- ասում է Վարդ Խաչատունին։
YOUNG PROFESSIONALS PROGRAMME (YPP) – 2021
20 May 2021
#HORIZON2100 International Youth Competition of Scientific, Scientific-Practical and Sci-Fi Works
29 April 2021
Apply for the Startup Boost Week event
23 March 2021