Metsamor is the youth capital of the Republic of Armenia - 2023


Education

UWC Դիլիջանի դպրոցում մեկնարկում է նոր նախաձեռնություն՝ Սամսունգի ինովացիոն կամպուս


22 December 2021

Սամսունգի ինովացիոն կամպուսը ներկայում գործում է աշխարհի 23 երկրներում. 2020թ. շուրջ 160,000 ուսանող է ներգրավվել Սամսունգի ինովացիոն կամպուս ծրագրին: Նախաձեռնության նպատակն է զարգացնել ՏՏ հմտություններով օժտված երիտասարդ տաղանդներ, ովքեր ապագայում իրենց նպաստը կբերեն հասարակությանը:

Առաջիկայում մեկնարկելու է «ԲՋՋԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ ԱՆԴՐՈԻԴԻ ՀԱՄԱՐ» մեկամյա ծրագրի ընդունելության գործընթացը: Ծրագրին կարող են դիմել Տավուշի մարզից, Երևան և Գյումրի քաղաքներից 14-16 տարեկան, տեղեկատվական տեխնոլոգիայով հետաքրքրված երեխաներ: Առայժմ ծրագիրը դասավանդվելու է ռուսերեն լեզվով, ուստի ռուսաց լեզվի իմացությունը նույնպես կարևոր է: Ուսուցումն անվճար է:

  • Ծրագրի տևողությունը մեկ ակադեմիական տարի է 132 ակադեմիական ժամով, որից 122 ժամ դասընթաց շաբաթական 4 ժամ տևողությամբ, 8 ժամ խորհրդատվություն անհատական նախագծերի վերաբերյալ, 2 ժամ անհատական նախագծերի ներկայացում:
  • Դասերն անցկացվելու են հանգստյան օրերին, կարող են ներառել հեռավար ձևաչափով ակտիվություններ: Նաև կկազմակերպվեն բութքեմփեր:
  • Դասերն անցկացվելու են UWC Դիլիջանի դպրոցում Սամսունգի ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում:
  • Ապահովվելու է տրանսպորտ Տավուշի մարզից, Երևանից և Գյումրիից:
  • Ծրագիրը բաղկացած է հինգ մասից՝ Ջավա ծրագրավորման հիմունքներ, Օբյեկտ–կողմնորոշված ծրագրավորման ներածություն, Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ, Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ Ջավա լեզվում, Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ:

UWC Դիլիջանը պատիվ ունի դառնալ Սամսունգի ինովացիոն կամպուսի տեղակայման վայրը: Հուսով ենք այսպիսով նպաստել Հայաստանի զարգացմանը՝ երիտասարդներին օժտելով հմտություններով, ինչի արդյունքում ոչ միայն կբարելավվի նրանց թվային գրագիտությունը, սովորելու կարողությունները, ստեղծարարությունն ու երևակայությունը, այլև պայմաններ կստեղծի հետագայում ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու համար, ինչն անհրաժեշտ է երկրում առկա պոտենցյալը զարգացնելու համար:

News

Calendar

YOUNG PROFESSIONALS PROGRAMME (YPP) – 2021

20 May 2021

#HORIZON2100 International Youth Competition of Scientific, Scientific-Practical and Sci-Fi Works

29 April 2021

Apply for the Startup Boost Week event

23 March 2021