Հողի շերտերի տակից պատմական անցյալը վերհանողները. Հնագետներն ու պեղումները 21-րդ դարում

  23 December 2021  279 view
Հողի շերտերի տակից պատմական անցյալը վերհանողները. Հնագետներն ու պեղումները 21-րդ դարում

Պատմությունը վերականգնող գիտություներից մեկը հնագիտությունն է։ Հնագիտական աշխատանքների շնորհիվ հնարավոր է վերականգնել մարդկության պատմության ամենատարբեր ոլորտներին առնչվող պատառիկներ, որոնք ինչ-ինչ հանգամանքների պատճառով դուրս են մնացել գրավոր աղբյուրներից։ Հնագիտության նուրբ արվեստի, դժավարությունների և մասնագիտական հաճույքի մասին զրուցել ենք երիտասարդ հնագետ Գոռ Ղազարյանի հետ, ով վերջերս մասնակցում էր Լուսաշողի ՍԲ Հովհաննեսի հնագիտական պեղումներին։ Նա սովորում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։

Գոռը «Սովորենք Պատմությունից» նախագծի հեղինակն է, որի միջոցով ցանկանում է պատմագիտությունը դարձնել կիրառական և ուսուցանող գիտություն բոլոր ժամանակների համար։

2019 թ
-ին ստեղծել է «Թոնդրակ» արշավական ակումբը, որը կազմակերպում է ոչ միայն բնագիտական-պատմագիտական և հայրենաճանաչողական արշավներ, այլև իրականացնում հասարակական բուռն գործունեություն։

2021թ
հրատարակել է  Գարեգին Նժդեհի «Իմ պատասխանը» գիրքը՝ նվիրված Լեռնահայաստանի հիմնադրման 100-ամյակին։