«Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդես

  24 December 2021  162 view
«Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդես

Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքում (նիստերի դահլիճ) տեղի ունեցավ Մատենադարանի Արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Սույն աշխատանքի միջոցով, փորձ է արվել, առաջին անգամ արվեստաբանական տեսանկյունից անդրադառնալ Մատենադարանի ղաջարական ժամանակաշրջանի նկարազարդ ձեռագրերին և խեժապատ կազմերին։ Աշխատանքում ընդգրկված են թվով 20 ձեռագրից մոտ 100 մանրանկարներ և խեժապատ ստեղծագործություններ։ Արվեստի ներկայացված նմուշները լիովին ընդգրկում եւ լավագույնս պատկերում են Ղաջարական ժամանակաշրջանի իրանական մանրանկարչության ինքնատիպությունը։ Գիտական շրջանակներում մեծ մասամբ դեռևս անհայտ ձեռագրերի հավաքածուի հրատարակումը նոր խթան կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների և միջմշակութային նոր հարաբերությունների համար։ Հայերեն տեքստի խմբագիր՝ Քրիստինե Կոստիկյան։ Հայերեն տեքստի սրբագրիչ՝ Արմինե Գրիգորյան։ Անգլերեն տեքստի խմբագիր՝ Սոնա Բալոյան։ Անգլերեն տեքստի սրբագրիչ՝ Լուսինե Մինասյան։ Պարսկերեն տեքստի խմբագիր՝ Մարիամ Ֆաքուրյան։ Ձևավորումը՝ Անահիտ Խանզադյան։ Լուսանկարիչ՝ Գրետա Գասպարյան։ Հրատարակչական խմբագիր՝ Հայկ Համբարձումյան։