Metsamor is the youth capital of the Republic of Armenia - 2023


New opportunities

ԵՊՀ, ՀԱՀ և ՀԱԱՀ համալսարանների Շիրակից, Լոռուց, Տավուշից, Սյունիքից, Վայոց Ձորից և Արցախից ուսանողների համար հայտարարվում է կրթաթոշակային մրցույթ


30 November 2022

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակներ կտրամադրի Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ Հայաստանի Հանրապետության մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) և Արցախի ուսանողներին՝ ամբողջապես փոխհատուցելով չորս տարիների ուսման վճարը:

Կրթաթոշակի նպատակն է աջակցել և ոգևորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել և ակտիվացնել համայնքային կյանքը:

Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է ներկայացնի, թե ինչպես են իր ուսումն ու հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը:

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի առաջին կրթաթոշակակիրները կընտրվեն արդեն 2023 թ. գարնանը:

Կրթաթոշակին դիմելու համար պետք է ներկայացնել մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման համար, ֆակուլտետից տեղեկանք՝ ներառելով ՄՈԳ-ը, և անձնագրի գրանցման էջի պատճեն: Դիմումները կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեներին՝ amarkarov@ysu.am և amarkarov@ysu.am: 

News

Calendar

YOUNG PROFESSIONALS PROGRAMME (YPP) – 2021

20 May 2021

#HORIZON2100 International Youth Competition of Scientific, Scientific-Practical and Sci-Fi Works

29 April 2021

Apply for the Startup Boost Week event

23 March 2021