Metsamor is the youth capital of the Republic of Armenia - 2023


New opportunities

«ՀՀ-ում երիտասարդների աշխատանքային իրավունքները և անցումը դեպի աշխատաշուկա» փոդքաստ


02 December 2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ երիտասարդների շրջանում գործազրկության բարձր մակարդակը՝ մոտ 36,1%։ Անցումը կրթությունից դեպի աշխատաշուկա երիտասարդների համար բավականին բարդ փորձառություն է՝ լի անորոշությամբ, ինչը պայմանավորված է տնտեսական այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են ցածր պահանջարկը, գործազրկության բարձր մակարդակը, ցածր աշխատավարձը և աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության պակասը: Այս անորոշությունը մեղմելու նպատակով Եվրոպական միությունը (ԵՄ) համաֆինանսավորել է «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության («EU4YOUTH»). երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագիրը, որի շրջանակում ստեղծվել է «ՀՀ-ում երիտասարդների աշխատանքային իրավունքները և անցումը դեպի աշխատաշուկա» փոդքաստը:

Փոդքաստը բաղկացած է երկու էպիզոդից, որոնք շոշափում են երկու տարբեր թեմաներ՝ անդրադառնալով այն մարտահրավերներին, որոնց երիտասարդները բախվում են հայաստանյան աշխատաշուկա մտնելիս կամ իրենց կարիերան պլանավորելիս: Փոդքաստի յուրաքանչյուր էպիզոդում հյուրընկալվել են քաղաքականություն մշակողներ, մասնագետներ, փորձագետներ, ովքեր կիսվում են իրենց գնահատականներով և խորհուրդներով:

«Անցում դեպի հայաստանյան աշխատաշուկա. ինչպե՞ս կառուցել կայուն և հաջողակ կարիերա»․ այս էպիզոդոդն անդրադառնում է ՀՀ-ում կարիերայի ուղղորդման հնարավորություններին և երիտասարդների կարիերայի զարգացմանն աջակցող ծառայություններին։ Հայաստանում երիտասարդների աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ իրենց արժեքավոր գնահատականներով են կիսվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտոնի ղեկավար Հայկուհի Գևորգյանը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը, Բրյուսովի պետական համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանը։

«Մասնագիտական կողմնորոշմանը, կարիերայի ուղղորդմանն ու աշխատաշուկա մուտք գործելուն առնչվող տարբեր նախագծեր կան՝ ինչպես կազմել մրցունակ «CV», ինչպես երկխոսել գործատուի հետ և այլն։ Այս նախագծերը կա՛մ արդեն իրականացվել են, կա՛մ գտնվում են իրականացման փուլում, ինչպես նաև կիրականացվեն հաջորդ տարի ևս՝ կրկին թիրախավորելով Հայաստանի երիտասարդությունը»,- նշում է Զարա Ասլանյանը։

Ամբողջական էպիզոդը կարող եք լսել այստեղ՝ https://share.transistor.fm/s/3e709078/:

Անհրաժեշտ է բարելավել աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտը Փոդքաստի մյուս էպիզոդում («Հայաստանում երիտասարդների աշխատանքային իրավունքների պաշտպանություն, հաջողակ կարիերային և ձեռներեցությանն ուղղված աջակցություն») աշխատանքային իրավունքների խախտմանն ու Հայաստանում երիտասարդության համար բիզնեսի զարգացման հնարավորություններին են անդրադառնում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը, Հայաստանի Սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Սուրեն Մխիթարյանը, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի Միջազգային համագործակցության բաժնի նախագծերի ղեկավար Էդգար Մեհրաբյանը։

«Ուշագրավ է, որ հաճախ երիտասարդներն իրենց աշխատանքային իրավունքների ոտնահարման մասին բարձրաձայնում են միայն աշխատանքից ազատվելու կամ աշխատանքից դուրս գալու դեպքում։ Բացի այդ, հաճախ երիտասարդները չեն էլ գիտակցում, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, քանի որ մանրամասն չեն ընթերցում իրենց աշխատանքային պայմանագրերը և լավ տեղեկացված չեն իրենց իրավունքների մասին: Սրանք խնդիրներ են, որոնց լուծման ուղղությամբ պետք է աշխատել և բարելավել դրանք»,- նշում է Էլեն Մանասերյանը։

Ամբողջական էպիզոդը կարող եք լսել այստեղ՝ https://share.transistor.fm/s/65c97f9c/:

 
 

News

Calendar

YOUNG PROFESSIONALS PROGRAMME (YPP) – 2021

20 May 2021

#HORIZON2100 International Youth Competition of Scientific, Scientific-Practical and Sci-Fi Works

29 April 2021

Apply for the Startup Boost Week event

23 March 2021