Metsamor is the youth capital of the Republic of Armenia - 2023


New opportunities

ԷՐԱԶՄՈՒՍ+ ԴԱՍԸՆԹԱՑ ՆՈՐԵԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ


03 December 2022

Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնն իրականացնում է Եվրամիության «Էրազմուս+» դասընթաց նորեկների համար՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Դասընթացը նախատեսված է Էրազմուս+ ծրագրերում ներգրավվել ցանկացող կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

Դասընթացի նպատակն է Էրազմուս+ ծրագրում ներգրավվել ցանկացող  կազմակերպությունների ներկայացուցիչներին բազային գիտելիքներ հաղորդել  ծրագրերի մշակման գործընթացում ներգրավվելու փուլերի, տարբեր ընթացակարգերի և որակի համապատասխանելիության վերաբերյալ:

Դասընթացը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, ժամը 11:00-16:30-ը «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի տարածքում (ք․ Երևան, Պրահայի 18)։

Դասընթացին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել առցանց մինչև դեկտեմբերի 3-ը ժամը 18:00-ն՝ լրացնելով հետևյալ դիմում-հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScmke7eEz6asr_JqN0pH2RV1v1mvAAAlDgJ5pwtKCtz1Gp1qQ/viewform:

Կազմակերպիչներն ապահովում են սուրճի և ճաշի ընդմիջումները։ Իրենց ճանապարհածախսը հոգում են մասնակիցներն իրենք:

*Հայաստանում տեղեկատվական կենտրոնի աշխատանքները համակարգում է «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն:

News

Calendar

YOUNG PROFESSIONALS PROGRAMME (YPP) – 2021

20 May 2021

#HORIZON2100 International Youth Competition of Scientific, Scientific-Practical and Sci-Fi Works

29 April 2021

Apply for the Startup Boost Week event

23 March 2021