Metsamor is the youth capital of the Republic of Armenia - 2023


Հրազդանում տեղի է ունեցել «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակման արարողությունը


08 December 2022

Դեկտեմբերի 6-ին Հրազդանում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո իրականացվող «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակման արարողությունը։

Միջոցառման մեկնարկին հարգանքի տուրք մատուցվեց 44-օրյա զոհերի հիշատակին։

Ելույթով հանդես եկավ Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանը։
 
«Մենք մեր առջև դրված առաջադրանքները պատվով կատարեցինք շնորհիվ ԿԳՄՍ նախարարության և Հրազդան համայնքի ղեկավարի, հրազդանցի երիտասարդների, Հրազդանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի աշխատակիցների»,֊ իր խոսքում նշեց Վարուժան Սաֆարյանը։
 
Նա նաև հաջողություն մաղթեց Մեծամոր քաղաքի իր գործընկերներին ծրագրի իրականացման հարցում։
 
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
 
««Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության առանցքային միջոցառումներից մեկն է և հիանալի գործիք է հենց մարզերի երիտասարդական ներուժի բացահայտման, համայնքի երիտասարդության ինքնաճանաչման համար, իրականացվող միջոցառումների և ռեսուրսների ապակենտրոնացման և դեպի մարզեր ուղղորդման համար։
 
Այս ամենի համար շատ կարևոր է ԿԳՄՍ նախարարության, քաղաքային իշխանությունների և տեղի երիտասարդական կառույցների համատեղ ներդաշնակ աշխատանքը։ Հրազդանի պարագայում կարող եմ ասել, որ այն հաջողությամբ է պսակվել»,֊ նշեց նախարարի տեղակալը։
 
Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ Հրազդանի՝ տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակվելուց հետո նախարարությունը, բացի գործընկեր կազմակերպություններից, կոչ էր արել նաև իր այլ վարչություններին՝ դիտարկելու իրենց միջոցառումների մասնակի կամ ամբողջական իրականացումը Հրազդանում, որին արձագանքել են թե´ նախարարության մի շարք վարչություններ, թե´ տեղական և թե´ գործընկեր միջազգային կառույցներ՝ իրենց միջոցառումների իրականացման վայր ընտրելով երիտասարդական մայրաքաղաք Հրազդանը։
 
Արթուր Մարտիրոսյանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր հանձնեց մի շարք անձանց և կազմակերպությունների ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների սահուն ընթացքն ապահովելու համար։
 
Միջոցառման կարևորագույն պահը փոխանցիկ բանալու հանձնման արարողությունն էր։ Միջոցառմանը ներկա Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարուժան Սաֆարյանից ընդունելով փոխանցիկ բանալին, նույնպես շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին՝ ընդգծելով, որ 2023 թ. Մեծամոր համայնքը ևս ակտիվություն կցուցաբերի ծրագրի շրջանակում:
 
Միջոցառումը շարունակվեց համերգային գեղարվեստական ծրագրով, որի ընթացքում հանդես եկան «Մարաթուկ» համույթը բազմաթիվ հայրենասիրական երգուպարով՝ իսկական տոն պարգևելով միջոցառման հյուրերին։
 
Հակոբ Մկրտչյան

   

News

Calendar

YOUNG PROFESSIONALS PROGRAMME (YPP) – 2021

20 May 2021

#HORIZON2100 International Youth Competition of Scientific, Scientific-Practical and Sci-Fi Works

29 April 2021

Apply for the Startup Boost Week event

23 March 2021