Metsamor is the youth capital of the Republic of Armenia - 2023


«Կապան համայնքում եկամուտ ստեղծելու հնարավորությունների խթանում՝ երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով» խորագրով ծրագիր


03 January 2023

«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ն իրականացնում է նոր ծրագիր՝ «Կապան համայնքում եկամուտ ստեղծելու հնարավորությունների խթանում՝ երիտասարդների կարողությունների զարգացման միջոցով» խորագրով:

Ծրագիրը տեղի է ունենալու Սյունիքի մարզում, և վերջինիս կարող են մասնակցել Կապան և Քաջարան խոշորացված համայնքների 16-40 տարեկան երիտասարդները:

Ծրագրի նպատակն է կազմակերպել ձեռնարկատիրական դասընթացներ և խթանել Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքների երիտասարդների բիզնեսների զարգացումը, ինչպես նաև նպաստել հեռավոր բնակավայրերում եկամուտ ստեղծելու այլընտրանքային հնարավորությունների զարգացմանը:

Ծրագրի դրամաշնորհային ֆոնդը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ, ինչը բաշխվելու է ժյուրիի կողմից ընտրված լավագույն բիզնես գաղափարները ներկայացրած մասնակիցների միջև:

Ավելին՝ լավագույն բիզնես գաղափարները ներկայացրած մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցել Եվրոպայում իրականացվող «Էրազմուս +» ծրագրի կողմից ֆինանսավորվող փորձի փոխանակման ծրագրին, որտեղ կկարողանան կիսվել իրենց փորձով, ինչպես նաև հարստացնել իրենց գիտելիքները ձեռնարկատիրության վերաբերյալ:

Դրամաշնորհը ստացած մասնակիցները պարտավորվում են իրականացնել համաֆինանսավորում՝ ստացած դրամաշնորհի 30%-ի չափով:

Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունվարի 20-ը:

Մասնակցելու համար պետք է լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://docs.google.com/…/1Z2yJVLrPa-_y7az20kbh2MSqPJ…/edit…:

News

Calendar

YOUNG PROFESSIONALS PROGRAMME (YPP) – 2021

20 May 2021

#HORIZON2100 International Youth Competition of Scientific, Scientific-Practical and Sci-Fi Works

29 April 2021

Apply for the Startup Boost Week event

23 March 2021