Դրոններ, գինինեներ, ձեռագործ շարֆեր․ ուսումնարանների և քոլեջների ուսանողների աշխատանքները՝ ցուցահանդեսին

  24 February 2021  93 view
Դրոններ, գինինեներ, ձեռագործ շարֆեր․ ուսումնարանների և քոլեջների ուսանողների աշխատանքները՝ ցուցահանդեսին

2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունն այս տարի ուղեկցվել է ուսումնարանների և քոլեջների ուսանողների ցուցահանդեսով: Ներկայացվել են Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանի խոհարարության, Երևանի հումանիտար քոլեջի կարպետագործության և գորգագործության, Երևանի թեթև արդյունաբերական քոլեջի դիզայնի և կարի տեխնոլոգիայի, Երևանի զարդարվեստի ուսումնարանի փայտի գեղարվեստական մշակման և ոսկերչության, Երևանի ինֆորմատիկայի քոլեջի մեխոտրոնիկայի և ռոբոտաշինության, Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի գինեգործության և փայտի գեղարվեստական մշակման, ինչպես նաև Արարատի պետական քոլեջի գինեգործության բաժինների ուսանողների աշխատանքները: