«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսում է 2021 թ. հայտերի ընդունումը

  25 February 2021  206 view
«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսում է 2021 թ. հայտերի ընդունումը

ՀՀ կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» սկսել է ուսանողների և հետազոտողների համար 2021 թվականի հետազոտական թեմաների հայտերի ընդունման գործընթացը:

Մրցույթի հաղթողն ընտրվում է մրցակցային գործընթացի միջոցով, որի ժամանակ դիմորդները գնահատվում են՝ ըստ հետազոտության որակի, իրենց ներկայացրած հայտի մեթոդաբանության, հետազոտության համար պահանջվող գումարի, համապատասխան մասնագիտական փորձառության։

Հետազոտությունների տեխնիկական առաջադրանքին և հայտերի ընդունման գործընթացին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Հավելենք, որ ուսանողների հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 10-ը, իսկ հետազոտողներինը՝ մարտի 19-ը:

In topic