Հայտնի են Հայաստանի ձյուդոյի երիտասարդական առաջնության մրցանակակիրները

  25 February 2021  136 view
 Հայտնի են Հայաստանի ձյուդոյի երիտասարդական առաջնության մրցանակակիրները

Օրերս կայացել է Հայաստանի ձյուդոյի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է 82 մարզիկ-մարզուհի՝ Երևանից, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերից և Արցախից:

Ձյուդոյի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Խաչատրյանը Erit.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջնության արդյունքներից դժգոհ չէ.

«Առաջնության ընդհանուր մակարդակը միջին եմ գնահատում: Մրցանակակիրների հարցում, կարելի է ասել, անակնկալներ չեղան. ովքեր չէին կտրվել մարզումներից, կարողացան մեդալ նվաճել: Այս տարի մասնակիցների քանակը նախորդ տարվա համեմատ շատ էր, ինչը մեզ և՛ փոքր-ինչ զարմացրեց, և՛ ուրախացրեց»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Դավիթ Խաչատրյանը նշեց, որ պատրասվում են միջազգային մրցաշարերի՝ թեպետ վստահ չեն, որ դրանք կկայանան. «Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ցանկացած մրցաշար կարող է չեղարկվել, իսկ 10 հետո կրկին հաստատվել: Չնայած այս անորոշությանը՝ հավաքականը կշարունակի մարզումային գործընթացը: Նախատեսում ենք մարտին ուսումնամարզական հավաք անցկացնել Վլադիկավկազում, հույս ունենք՝ գոնե դրա կայացմանը ոչինչ չի խոչտընդոտի: Եթե չստացվի, հավաքները կշարունակենք Հայաստանում, որպեսզի ձյուդոիստները  չկորցնեն մարզավիճակը»,- ասաց մարզիչը:

Ըստ քաշային կարգերի մրցանակակիր են դարձել հետևյալ մարզիկ-մարզուհիները

Տղաներ




 60 կգ

  1. Անդրեյան Աշիկ
  2. Ներսեսյան Երվանդ
  3. Հակոբյան Ռուբեն և Իսրայելյան Յուրի

66 կգ 

  1. Աբրահամյան Դավիթ
  2. Թորոսյան Արտակ
  3. Դարբինյան Ստյոպա և Մարտիրոսյան Գագիկ

73 կգ 

  1. Ավեդիսյան Արսեն
  2. Ադամյան Արտյոմ
  3. Աղանյան Վահե և Պանչուլազյան Կարեն

81 կգ

  1. Ավետիսյան Մամիկոն
  2. Կարապետյան Գոռ
  3. Ամիրջանյան Հրայր և Պողոսյան Սարգիս

90 կգ 

  1. Կարապետյան Արսեն
  2. Հակոբյան Սմբատ
  3. Բադալյան Մեսրոպ և Մանուկյան Դավիթ

100 կգ 

  1. Մխիթարյան Նարեկ
  2. Գրիգորյան Գագիկ
  3. Խուրշուդյան Նորիկ

+100 կգ 

  1. Հարությունյան Դավիթ
  2. Մկրտումյան Արթուր

Աղջիկներ

48 կգ 

  1. Ստեփանյան Սուսաննա
  2. Ադամյան Էլիզա
  3. Ամիրյան Արփինե

52 կգ

  1. Մնացականյան Արփինե
  2. Բալասանյան Ռուզաննա
  3. Աղաջանյան Արփինե

 

In topic