Ակտիվ վաճառքի գործակալ Հայաստանի մարզերում

  05 March 2021  136 view
Ակտիվ վաճառքի գործակալ Հայաստանի մարզերում

Ucom ընկերությանն անհրաժեշտ է ակտիվ վաճառքի գործակալ Հայաստանի մարզերում։

 Վերջնաժամկետ՝ 25 Մարտ 2021

 Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

 Կատեգորիա՝ Վաճառքի/սպասարկման կազմակերպում

 Աշխատանքի տեսակը՝ Այլ

 Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն՝

Ucom ընկերության կարևորագույն նպատակներից է ժամանակակից նորարարությունները հասանելի դարձնել մեր հաճախորդներին: Կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներն ու ինովացիաները` մենք ձգտում ենք ստեղծել ապագայի ծառայությունները:

Մենք փնտրում ենք եռանդուն, մոտիվացված և ակտիվ երիտասարդների Հայաստանի  տարբեր տարածաշրջաններում`( Կոտայք, Արմավիր,Արարատ,Շիրակ, Լոռի,Սյունքի,Վայոց ձոր), որպես Ակտիվ վաճառքի գործակալ  աշխատելու համար:

Ակտիվ վաճառքի գործակալը պատասխանատու է Ucom ծառայությունների և պրոդուկտների վաճառքի համար ընտրված թիրախային բնակարանային հասցեներ այցելելու և պոտենցիալ հաճախորդների պահանջներին համապատասխան՝ հատուկ առաջարկներ ու պրոմո ակցիաներ առերես ներկայացնելու համար:

Այլ պայմաններ՝

Աշխատանքային գրաֆիկը ազատ է:

Աշխատանքային պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր: 

Աշխատանքային պարտականություններ

  • Այց նախապես տրված հասցեներ, կապի հաստատում պոտենցիալ հաճախորդների հետ և առաջարկների առերես ներկայացում,
  • Պոտենցիալ հաճախորդներին ընկերության ծառայությունների, սակագնային պլանների, հատուկ առաջարկների և պրոմո ակցիաների ներկայացում և, անհրաժեշտության դեպքում, գովազդային, պրոմո և այլ հասանելի խթանող նյութերի տրամադրում,
  • Պայմանագրերի կնքում, ծառայությունների ավելացում առկա բաժանորդների մոտ, շաբաթական հաշվետվությունների հանձնում,
  • Պոտենցիալ հաճախորդների պահանջների ուսումնասիրում, արձանագրում և, հնարավորության դեպքում,  հատուկ առաջարկների մշակում:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Միջնակարգ կրթություն (ակտիվ երիտասարդներ)
  • Հայերենի վարժ իմացություն,
  • Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Աշխատասիրություն և բարձր պատասխանատվության զգացում

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ուսանող

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել career@ucom.am էլ. հասցեին` վերնագրի դաշտում նշելով հաստիքի և մարզի անվանումը՝ (Ակտիվ վաճառքի գործակալ/Կոտայք):  

Հարցազրույցի կհրավիրվեն միայն անհրաժեշտ հմտություններին համապատասխան անձինք: 

Շնորհակալություն!

Անձնական հմտություններ

Ճկունություն

Ներկայացման հմտություններ

In topic