19 March 2021
Թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Եվգենյա Քալանթարյանը ներկայացրել է նախագիծը և հավաքածուի բովանդակությունը: Մեր զրուցակիցը ինքնուս նկարիչների հավաքածուն բնորոշելու համար նույն հարթության մեջ ներկայացնում է գեղարվեստական ուղղություններից նաև պրիմիտիվիզմը.
«Պրիմիտիվիզմը՝ որպես գեղարվեստական ուղղություն, ծագել է Եվրոպայում 19-րդ դարի երկրորդ կեսին։ Այն հակադրվում է XIX դարի վերջի էկլեկտիկ և հավաքական դրսևորումներին: Այս իմաստով այն պետք է տարբերել թե՛ ընդհանուր ժամանակակից արվեստ հասկացությունից, և թե՛ XX դարի փորձարարական և ֆորմալիստական ուղղությունից: Պրիմիտիվիզմը արագ տարածում է գտել Ռուսաստանում, Անդրկովկասում։ Խոշորագույն ներկայացուցիչներն էին Անրի Ռուսսոն (Ֆրանսիա), Մոզես Տատիկը (Աննա Մարիա Ռոբերտսոն, ԱՄՆ), Նիկո Փիրոսմանին (Վրաստան)։ Նրանց արվեստի հիմքում ընկած է պարզ, հաճախ մանկական մտածողությանը բնորոշ աշխարհայացք, կամ էլ միտումնավոր պարզեցված ֆորմաներ, որոնք բնորոշ են նախնադարյան արվեստին: Հաճախ պրիմիտիվիզմը նույնացնում են նաիվ արվեստի հետ, սակայն, եթե պրիմիտիվիստները բացառապես պրոֆեսիոնալ նկարիչներ են, որոնք ստեղծում են ոճավորված ինքնատիպ արվեստ, ապա նաիվ արվեստի տակ հիմնականում ընկալվում է ոչ պրոֆեսիոնալ, ինքնուս նկարչությունը»,- բացատրում է տիկին Քալանթարյանը: