Ընդունվում են Startup Boost Week մեկշաբաթյա միջոցառման մասնակցության հայտեր

  23 March 2021  182 view
Ընդունվում են Startup Boost Week  մեկշաբաթյա միջոցառման մասնակցության հայտեր

Startup Boost Week-ը առանձնահատուկ հնարավորություն է տարբեր հմտություններովուսանողների համար. ծրագրավորողներման, դիզայնի, բիզնեսի, մարքեթինգի կամ պարզապես ստարտափներով ոգեշնչված անձանց միավորվորելու և թիմեր ձևավորելու համար:

Պարտադիր չէ ունենալ գաղափար, որպեսզի կարողանաք մասնակցել միջոցառմանը, կարող եք միանալ և գեներացնել գաղափարներ տեղում։

Startup Boost Week (SBW)-ը մեկշաբաթյա միջոցառում է, որը տեղի է ունենալու Հայաստանի տարբեր քաղաքներում` տվյալ տարածաշրջանում գործունեություն իրականացնող ՏՏ ընկերությունների եւ երիտասարդական կազմակերպությունների աջակցությամբ: Միջոցառումը տեղի կունենա Ապրիլի 5-11-ը՝ մասնակի-առցանց ձևաչափով: Ծրագրի շրջանակներում, 5-10 ուսանողներից բաղկացած խմբեր կհյուընկալվեն տարածաշրջանի ՏՏ ընկերություններ գրասենյակներ, կհանդիպեն իրենց ղեկավարներին, ովքեր կօգնեն նրանց ամբողջությամբ ներգրավվել և մասնակցել SBW_Vol7-ին: Մենթորները, խոսնակները եւ հիմնական անձնակազմը նրանց հետ կաշխատեն առցանց հարթակների միջոցով: Ծրագրի ընթացքում ուսանողները կծանոթանան փորձառու ձեռներեցների եւ ներդրողների հետ, ովքեր կօգնեն նրանց զարգացնել startup գաղափարներ եւ ներկայացնել այն փորձառու ժյուրիին հատուկ մրցանակներ շահելու համար:
 
Ծրագրին դիմելու համար լրացրեք այս հարցումը: http://bitly.ws/c8cD

Գրանցումը բաց է մինչև մարտի 26-ը, 23:59-ը:

«Startup Boost Week» միջոցառումը իրականացում է ​«Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար ​նախաձեռնության ներքո՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ​(GIZ) կողմից իրականացվող «Տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ։ Միջոցառման հիմնական նպատակն է խթանել ձեռնարկատիրական մտածելակերպի տարածումը երիտասարդների շրջանում:

In topic