Դասընթացների նոր մեկնարկ «Սարյան» արվեստի ստուդիայում

  02 April 2021  108 view
Դասընթացների նոր մեկնարկ «Սարյան» արվեստի ստուդիայում

«Սարյան» արվեստի ստուդիան ցանկացած տարիքի արվեստասերների համար իրականացնում է նկարչական դասընթացներ: Ստուդիան եզակի կրթական կենտրոն է, որը գործում է հայ կերպարվեստի մեծ վարպետ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում  2016 թվականից:

Մասնագիտական թիմի կողմից ստեղծվել են թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին դասավանդելու առանձին ծրագրեր, որոնք ներառում են գունանկարի, գծանկարի, կոմպոզիցիայի և արվեստի պատմության ուսուցանում, ինչպես նաև՝ ծանթություն նկարչական նյութերի տեխնիկային։

Կենտրոնում անցկացվող կերպարվեստի տեսական և գործնական դասընթացներն իրականացվում են ինտերակտիվ, կրթաճանաչողական և ժամանցային մեթոդներով:



Դասընթացների շրջանակներում կազմակերպվում են այցեր տարբեր թանգարաններ, արվեստի կենտրոններ, ժամանակակից նկարիչների և քանդակագործների արվեստանոցներ, հուշարձաններ, և այլն:

Դասընթացներն իրականանում են շաբաթական մեկ կամ երկու անգամ, թեմատիկ փուլերով: Ստուդիայի դասընթացներին կարող են մասնակցել 5 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները. տարիքային սահմանափակում չկա:

Ցանկացած ոք, ում հետաքրքրում է շփումը գեղեցիկի հետ, ունի բացառիկ հնարավորություն իր հետաքրքրությունները և կարողությունները զարգացնելու մի վայրում, որտեղ տասնամյակներ շարունակ ապրել և ստեղծագործել է մեծ վարպետ՝ Մարտիրոս  Սարյանը:

In topic