Եվրոպայում անվճար սովորելու հնարավորություն

  28 April 2021  179 view
Եվրոպայում անվճար սովորելու հնարավորություն

Այս տարի Եվրասիա միջազգային համալսարանը Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի և Իտալիայի Տուշիա համալսարանի հետ համատեղ մեկնարկել են կրկնակի դիպլոմի ծրագրեր։

Կարևորելով ուսանողների միջազգային շարժունության հնարավորությունները և կրթական բովանդակության միջազգայնացումը՝ Եվրասիա միջազգային համալսարանը ստեղծում է մի շարք հնարավորություններ կրթության որոշակի հատված շարունակելու եվրոպական համագործակից բուհերում՝ ստանալով երկու դիպլոմ։

Վարշավայի տնտեսագիտության և հումանիտար գիտությունների համալսարանի հետ կրկնակի դիպլոմի ծրագիրն իրականացվում է բակալավրատուրայի և մագիստրատուրայի մակարդակներում։ Բակալավրի համար դիմորդները կարող են ընտրել «Կառավարում», «Ֆինանսներ և Հաշվապահություն», և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությունները, իսկ մագիստրատուրայի համար՝ «Կառավարում»: Առաջարկվող մասնագիտացումները նույնպես տարբեր են և պահանջված աշխատանքային շուկայում (օրինակ՝ մարքեթինգի կառավորւմ, մարդկային ռեսուրսների կառավարում, տվյալագիտություն, մոբայլ և ինտերնետ հավելվածների մշակում և այլն)։ Այս համագործակցության շրջանակներում, բակալավրի մակարդակում ուսանողը 3 տարի սովորում է Հայասատանում, 1 տարի Լեհաստանում։ Մագիստրատուրայի մակարդակում ուսման 1 տարին ուսանողն անցնում է Հայաստանում, 1 տարին՝ Լեհաստանում։ Հատկանշական է, որ բոլոր դեպքերում ուսանողը ստանում է ինչպես ՀՀ պետական, այյնպես էլ եվրոպական դիպլոմ։

Իրավագիտության ոլորտում համալսարանը համագործակցում է Իտալիայի Տուշիա համալսարանի հետ և այս դեպքում նույնպես ուսանողը ստնաում է երկու դիպլոմ։

Ծրագիրն իրականացվում է մագիստրոսական մակարդակում։ Հատկանշական է, որ հյուրընկալող եվրոպական բուհը հոգում է ուսումնառության և կացության բոլոր ծախսերը՝ տրամադրելով  ուսման վարձի ամբողջական զեղչ, տարեկան 4860 եվրո կրթաթոշակ, ուսանողական անվճար հանրակացարան, օրական մեկ անգամ անվճար սնունդ և հոգում է ճանապարհածախսը դեպի Իտալիա և հակառակը։

Անվճար կամ վարձավճարի արտոնություններով սովորելու համար անհրաժեշտ է ընդունվել միասնական քննությունների համակարգով` հանձնելով նաև տվյալ մասնագիտության համար սահմանված միասնական քննությունները։ Առաջարկվող ծրագրերին բոլոր դիմորդները կարող են ծանոթանալ ԵՄՀ պաշտոնական կայքում՝ www.eiu.am

In topic