16-30 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել «Երիտասարդական ֆորում»-ին

  03 May 2021  49 view
16-30 տարեկան երիտասարդները կարող են մասնակցել  «Երիտասարդական ֆորում»-ին

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում են ՀՀ մարզերում և Երևանում բնակվող 16-ից 30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու համատեղ կազմակերպվող «Երիտասարդական ֆորում»-ին։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում են ՀՀ մարզերում և Երևանում բնակվող 16-ից 30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու համատեղ կազմակերպվող «Երիտասարդական ֆորում»-ին։

Ֆորումի նպատակն է երիտասարդներին ներգրավել 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակմանը և երկխոսության հարթակ ստեղծել երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների և երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև։

2021-2025 թթ. երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության միջոցով պետությունը սահմանում է երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, հիմնական նպատակները և գործողություններն առաջիկա 5 տարիների համար։

1․ Որո՞նք պետք է լինեն առաջիկա 5 տարիներին երիտասարդության ոլորտում Հայաստանի Հանրապետության գերակայությունները։
2․ Ի՞նչն է ներկայումս ամենից շատ մտահոգում երիտասարդներին։
3․ Որո՞նք են երիտասարդների առջև ծառացած հիմնական խնդիրները և ինչպե՞ս են երիտասարդները տեսնում այդ խնդիրների լուծումը։
4․ Ի՞նչ մեխանիզմներ, պայմաններ և ռեսուրսներ են անհրաժեշտ Հայաստանում երիտասարդների զարգացման, ինքնաիրացման, ինքնադրսևորման և բարեկեցության ապահովման համար։

Այս և մի շարք այլ կարևոր հարցերի պատասխաններն ակնկալում ենք ստանալ միասին «Երիտասարդական ֆորում»-ի ընթացքում։

Դարձի՛ր ՀՀ Երիտասարդական պետական քաղաքականության մշակման մասնակիցը, մասնակցի՛ր երիտասարդության ոլորտում պետության առաջիկա 5 տարիների գերակայությունների ձևավորմանը, կիսվի՛ր քո նորարակական մտքերով և գաղափարներով։

Երիտասարդական ֆորումը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 11։30-ից 17։00-ը Երևանում։

Ֆորումին մասնակցությունն անվճար է։ ՀՀ մարզերում բնակվող մասնակիցների ճանապարհածախսը կփոխհատուցվի կազմակերպիչների կողմից։

Դիմելու համար հետևեք հղմանը՝ https://bit.ly/3armsgC

Դիմելու վերջնաժամկետն է՝ ս․թ․ մայիսի 3-ը: 

In topic