Երիտասարդական հեռանկարներ․ Ժամանակակից Եվրոպայում երիտասարդների փորձառության վերաբերյալ գիտելիքի խթանման համաժողով

  05 May 2021  76 view
Երիտասարդական հեռանկարներ․ Ժամանակակից Եվրոպայում երիտասարդների փորձառության վերաբերյալ գիտելիքի խթանման համաժողով

«Երիտասարդական հեռանկարները» ԵՄ-ԵԽ երիտասարդական գործընկերության կողմից աջակցվող երիտասարդական քաղաքականության, հետազոտությունների և պրակտիկայի շարք է, որոնք խթանում են երիտասարդության վերաբերյալ բանավեճերը և ունեն Եվրոպական/միջազգային նշանակություն։

Ըստ հայեցակարգի, «Երիտասարդական հեռանկարները» ունեն քննադատական և կանխատեսումային մոտեցում։ Այն կոչված է գործելու որպես երիտասարդական քաղաքականության, երիտասարդական հետազոտությունների և երիտասարդական աշխատանքի եվրոպական զարգացումների վերաբերյալ երկխոսության ֆորում։

Համաժողովների շարքն ընդգրկում է հետազոտական հոդվածներ, էսսեներ, հասարակական կարծիքին առնչվող հոդվածներ, ինֆոգրաֆիկա, գրաֆիկական գրառումներ, ձայնագրություններ, տեսանյութեր, անիմացիոն տեսանյութեր և վեբինարներ տարբեր թեմաներով, որոնք ներառում են՝ երիտասարդների սոցիալական և քաղաքական ընդգրկվածությանը, կլիմայական ճգնաժամին, թվայնացմանը, նոր տեխնոլոգիաների և արհեստական բանականությանը (AI), տնտեսական անորոշությանը, ֆիզիկական և հոգեկան առողջությանը, կրթությանը, միգրացիային և այլ արդիական խնդիրներին վերաբերող թեմաներ:

2019թ․ սկսած երիտասարդական հեռանկարներ ծրագիրն անցկացվում է առցանց ձևաչափով

Նախորդ հրատարակություններին կարող եք ծանոթանալ մեր հրապարակման էջում:

Այս նախագիծը նպատակ ունի՝


  • զարգացնել գիտելիքները և առաջարկել հեռանկարային հետազոտություններ՝ կապված ժամանակակից Եվրոպայի երիտասարդների կյանքում գոյություն ունեցող երևույթների, նոր միտումների և դրանց հետևանքների հետ,
  • համագործակցային տիրույթ ստեղծել ավելի լայն լսարանի հետ երիտասարդական ոլորտի կարևոր թեմաների քննարկման համար,
  • տարածել Եվրոպայի երիտասարդության ոլորտին առնչվող գիտելիքներ, որոնք համահունչ են Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի գերակայություններին։

In topic