Մայիսի 7–ից մեկնարկում է ամառային զորակոչը

  06 May 2021  80 view
Մայիսի 7–ից մեկնարկում է ամառային զորակոչը

Հայաստանի Հանրապետությունում ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7–ից հուլիսի 31–ը, որոշումն ընդունվեց այսօր՝ կառավարության նիստում։

Կզորակոչվեն արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումն ավարտվում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ներառյալ:

Ըստ որոշման՝ 2021 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2021 թվականի հուլիսի 31-ը կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

In topic