«Երիտասարդական ֆորում». Կարևորելով երիտասարդների մասնակցությունը ռազմավարության մշակմանը

  10 May 2021  380 view
«Երիտասարդական ֆորում». Կարևորելով երիտասարդների մասնակցությունը ռազմավարության մշակմանը

«Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թվականների ռազմավարությունը ոչ թե երիտասարդների համար է, այլ երիտասարդների հետ և նրանց կողմից իրականացվող։ Վստահ եմ՝ միասին կհաջողենք»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Երիտասարդական ֆորումի» բացման խոսքում:

Ֆորումը կայացել է մայիսի 8-ին՝ 2021-2025 թթ. ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ռազմավարության մշակման գործընթացին երիտասարդներին ներգրավելու և երիտասարդների, երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու պետական գերատեսչության միջև երկխոսության հարթակ ստեղծելու նպատակով: