ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակները

  10 May 2021  140 view
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակները

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակներ՝ «Ներառական հեռավար և թվային գրագիտության ուսուցում» թեմայով:

Մրցանակները շնորհվելու են տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նշանակալից ազդեցություն ունեն գրագիտության խթանման գործում։

«Սեժոնգ թագավոր» մրցանակն այս տարի սահմանվել է՝ խթանելու մայրենի լեզվի զարգացումը, իսկ  «Կոնֆուցիուս» մրցանակը՝ ֆունկցիոնալ գրագիտությունը, տեխնոլոգիական միջավայրի օգտագործումը, ինչպես նաև գյուղական բնակավայրերում մեծահասակների և դպրոցից դուրս երիտասարդների աջակցությունը:

Հայտերը կարող են ներկայացվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ ազգային հանձնաժողովի միջոցով։ Յուրաքանչյուր պետություն յուրաքանչյուր մրցանակի համար կարող է ներկայացնել մինչև 3 հայտ:

Մրցանակի վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութից և  մրցանակի պաշտոնական  կայքից՝ https://en.unesco.org/themes/literacy/prizes:

Մասնակցել ցանկացողները փաստաթղթերի ամբողջական փաթեթը մինչև 2021 թվականի հունիսի 21-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԱԳՆ՝ v.ter-petrosyan@mfa.am էլ. փոստի հասցեին։

In topic