Տավուշի մարզի գրադարանները համալրվել են նոր գրքերով

  10 May 2021  117 view
Տավուշի մարզի գրադարանները համալրվել են նոր գրքերով

Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և Հայաստանի ազգային գրադարանին ի պահ տրված մեծաքանակ գրականության բաշխման գործընթացը: Արարատի և Կոտայքի մարզեր այցերից հետո այս անգամ Գրաբուսը մեկնել է Տավուշի մարզ։ Գրականությունը հանձնվել է մարզպետարանին, որտեղից էլ մարզի համայնքային և դպրոցական գրադարանները կստանան իրենց հասանելիք օրինակները։

Գրադարաններին տրամադրվող գրականության ցանկը ներառում է հայ դասական և ժամանակակից գրողների, հանրագիտարանային և հանրամատչելի, մշակութաբանական, պատմական գրականություն, պատկերագրքեր և այլ հրատարակություններ: Մարզի դպրոցական գրադարաններին կտրամադրվի 2800 միավոր գրականություն: