Դրամաշնորհներ կհատկացվեն մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

  14 May 2021  127 view
Դրամաշնորհներ կհատկացվեն մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրողներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներն» իրականացնելու նպատակով հայտարարում է դրամաշնորհների հատկացման մրցույթ: Դրամաշնորհները կհատկացվեն ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրության նպատակով:

Ծրագրերի նպատակը ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանն աջակցելն է: Ծրագրերը կկազմակերպվեն Վայոց ձորի մարզի 48 և Արարատի մարզի 112 հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների համար՝ 2021 թվականի  սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում: Դրանք կներառեն հետևյալ միջոցառումները.

  • հանրակրթական ուսումնական հաստատությունների երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաներին՝ ըստ նրանց Անհատական ուսուցման պլանով նախատեսված աջակցող ծառայությունների տեսակի, ժամանակահատվածի, տևողության և ծավալների ու ծառայությունների տրամադրման գրաֆիկի,
  • խորհրդատվություններ ԿԱՊԿՈՒ երեխաների ծնողների և ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ նախադպրոցական) մանկավարժական աշխատողների համար` երեխայի կրթության կազմակերպման և սոցիալական ներառման հարցերի շուրջ՝ անհրաժեշտության դեպքում խորհրդատվական փոխայցեր կատարելով ուսումնական հաստատություններ,
  • ԿԱՊԿՈՒ երեխաների կրթության իրականացման գործընթացի բարելավման նպատակով ուսումնական հաստատությունների մանկավարժների համար վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացում,
  • մանկավարժահոգեբանական վերլուծությունների արդյունքում սովորողների կրթության առաջընթացի և մասնակցայնության դիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում,
  • աջակցություն հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին` ԿԱՊԿՈՒ սովորողների անհատական ուսուցման պլանների մշակման և իրականացման գործում:

Մրցույթներին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն կազմակերպությունները, որոնք կապահովեն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 370-Ն հրամանով հաստատված հավելվածով հաստատված տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մասում նկարագրված գործընթացները և ունեն ոլորտում ծառայությունների մատուցման առնվազն  2 տարվա փորձ:

Մրցույթների մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ մինչև 2021 թ. մայիսի 31-ը՝ ժամը 12:30:

In topic