Enter! Երկարաժամկետ վերապատրաստման ծրագիր երիտասարդական հարցերով աշխատողների համար 2021-2022

  30 Հունիս 2021  295 դիտում
Enter! Երկարաժամկետ վերապատրաստման ծրագիր երիտասարդական հարցերով աշխատողների համար 2021-2022

Երիտասարդական նախագծերի և երիտասարդական հարցերով աշխատողների առաջխաղացում անբարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրերում

Մասնակիցների ընդունելություն

 Վերջնաժամկետ՝ հուլիսի 5, 2021թ

 Enter! 4-րդ հերթական երկարաժամկետ վերապաստրաստման ծրագիրը կոչված է դառնալու եվրոպական մակարդակի երիտասարդական հարցերով աշխատողների վերապատրաստման օրինակ, որը խթանում է երիտասարդական աշխատանքի որակի, մատչելիության և բազմազանության բարձրացմանը, սոցիալական և քաղաքական դերին, ինչպես նաև կոչված է լուծելու բռնության, խտրականության և մեկուսացման խնդիրները , որոնց բախվում են երիտասարդները ոչ բարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրերում։

Երկարաժամկետ վերապատրաստման ծրագրին մասնակցող երիտասարդական հարցերով աշխատակիցները լինելու են և՛ սովորողներ, և՛ փորձագետներ։ Նրանք կսովորեն և կօգնեն մյուսներին էլ սովորելու երիտասարդական աշխատանքի մոտեցումներն ու գործելակերպը և ծրագրեր կիրականացնեն՝ ապահովելու ոչ բարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրերում երիտասարդների սոցիալական իրավունքների հասանելիությունը:

Նրանք նաև կկարողանան եվրոպական հեռանկար ավելացնել իրենց տեղական փորձին, գաղափարներին ու առօրյա խնդիրներին զուգակցելով դրանք տեղական, ազգային և եվրոպական երիտասարդական քաղաքականության հետ:

Դասընթացի նպատակն է երիտասարդական հարցերով աշխատողներին ավելի լավ զինել գիտելիքներով և հմտություններով, որպեսզի ապահովեն սոցիալական իրավունքի հասանելիությունը իրենց տեղական համայնքներում: Այն կօգնի երիտասարդական հարցերով աշխատողներին ներգրավվել և սերտորեն համագործակցել Եվրոպայի Խորհրդի հետ` մշակելով և իրականացնելով երիտասարդական հատուկ նախագծեր` ուղղված սոցիալական իրավունքների (կրթություն, բնակարան, առողջություն, տրանսպորտ, մշակույթ, զբաղվածություն և այլն) հասանելիության բարելավմանը:

Դասընթացի մեթոդաբանությունը, ժամանակացույցը և առանձնահատկությունները

Երկարաժամկետ վերապատրաստման դասընթացը ներառում է երկու միջանկյալ միջմշակութային սեմինար պրակտիկայի/ծրագրային փուլով, որոնք աջակցում են էլեկտրոնային ուսուցման ծրագրին, ուսուցմանը և ցանցային հնարավորություններին։ Դասընթացը կընթանա 2021թ․ օգոստոսից մինչև 2022թ․ դեկտեմբերը։ Այն բաղկացած է մի քանի փուլերից, որոնք բոլոր մասնակիցները պետք է անցնեն ․

  1. Նախապատրաստական փուլ, օգոստոս-սեպտեմբեր, 2021թ․
  2. Ուսումնական սեմինար 2021թ․ սեպտեմբերի 1, 7-14 (աշխատանքային օրեր), Ստրասբուրգի Եվրոպական երիտասարդական կենտրոն
  3. Հեռավար ուսուցում և խորհրդատվություն, սեպտեմբեր 2021թ․-սեպտեմբեր 2022թ․
  4. Մասնագիտական պրակտիկա, սեպտեմբեր 2021թ․- սեպտեմբեր 2022թ․
  5. Ուսումնական սեմինար 2, Բուդապեշտ, հոկտեմբեր 2022թ․
  6. Եզրափակիչ փուլ, 2022թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր

Եվրոպայի խորհուրդը ծրագրերի ֆինանսավորում չի տրամադրում. սա երիտասարդական հարցերով աշխատողի/մասնակցի, ուղարկող կազմակերպության և տեղական իշխանության պարտականությունն է: Այնուամենայնիվ, ի լրումն ծրագրի կառավարման իրավասությունների, տեղեկատվություն կտրամադրվի ֆինանսավորման հնարավոր հնարավորությունների մասին կամ, բացառիկ դեպքերում, կտրամադրվի նաև որոշակի ֆինանսական աջակցություն:

Հայտերի ներկայացման և մասնակիցների ընտրության կարգը

Բոլոր դիմորդները պետք է առցանց հայտ ներկայացնեն՝ լրացնելով հայտը հետևյալ հասցեով՝  https://youthapplications.coe.int/

Դիմում ներկայացնելիս յուրաքանչյուր երիտասարդական հարցերով աշխատող/ թեկնածու պետք է պատրաստի․

  1) նախագծի գաղափարի համառոտ շարադրանք (առավելագույնը 300 բառ անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով), որը թեկնածուն մտադիր է զարգացնել նախագծի մշակման փուլում,

  • իրենց կազմակերպության կողմից աջակցող նամակ, որտեղ նշվում է, որ նրանք հետաքրքրված են դասընթացով և մասնակիցին ցուցաբերվող աջակցությամբ գործընթացի ողջ ընթացքում:

Բոլոր դիմորդները պետք է առցանց հայտ ներկայացնեն և իրենց երաշխավորական նամակներն ուղարկեն մինչև 2021թ․ հուլիսի 5-ը: Աջակցության նամակները պետք է բեռնել հարթակ, կամ առանձին ուղարկել  հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ eyc.programme@coe.int նույն ժամկետների մեջ։

Գործնական և ֆինանսական տեղեկատվություն

Ծրագրի անցկացման վայրը և կեցության պայմանները

Սեմինարները կանցկացվեն Եվրոպական երիտասարդական կենտրոններում։ Առաջին սեմինարը տեղի կունենա Ստրասբուրգում, որտեղ կացարանը և սնունդը կտրամադրվի Եվրոպայի Խորհրդի կողմից։

Ճանապարհորդության և կեցության ծախսեր

Դեպի Ստրասբուրգ և հակառակ ուղղությամբ ուղևորության ծախսերը կփոխհատուցվեն Եվրոպայի խորհրդի կանոններին համապատասխան։ Ընտրված թեկնածուները ժամանակին կտեղեկացվեն գործուղումների ընթացակարգերի մասին։ Մասնակցության վճարը հանվելու է ուղեվարձի փոխհատուցման գումարից։

Աշխատանքային լեզուն

Դասընթացը կանցկացվի անգլերեն և ֆրանսերեն լեզուներով՝ սեմինարների ընթացքում համաժամանակյա թարգմանությամբ:

Վիզայի հարցերը

Վիզայի ծախսերը փոխհատուցվելու են Եվրոպայի Խորհրդի կողմից։ Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը կհատկացնի հրավիրատոմս, որը պետք է դյուրացնի սեմինարներին մասնակցելու համար վիզաների տրամադրումը։

Լրացուցիչ տեղեկություններ և կապ

Սույն ծրագրի բովանդակության հետ կապված տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել հետևյալ հասցեով՝ stefan.manevski@coe.int։ Ցանկացած այլ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել հետևյալ հասցեով՝՝ eyc.programme@coe.int

Թեմայի մեջ