«Balcony Dilijan». գերմանացի Ռիկարդոն Դիլիջանում հիմնել է իր բիզնեսը

  12 Հուլիս 2021  746 դիտում
«Balcony Dilijan». գերմանացի Ռիկարդոն Դիլիջանում հիմնել է իր բիզնեսը

Գերմանացի Ռիկարդո Բերգմանն առաջին անգամ Հայաստան է ժամանել 2015 թվականին՝ Եվրոպական կամավորական ծառայության (EVS) շրջանակում: Նա որպես կամավոր գրեթե մեկ տարի աշխատել է Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոնում:

Erit.am-ի հետ զրույցում Ռիկարդոն պատմում է, որ Հայաստանում կամավորություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ մի քանի հիմնական պատճառներից ելնելով. 

«Այդ ժամանակ ուզում էի մեկնել Ռուսաստան, սակայն ինչ-ինչ խնդիրների հետ կապված՝ չստացվեց, և որոշեցի ընտրություն կատարել Հայաստանի և Վրաստանի միջև: Հաշվի առնելով, որ դեռևս համալսարանից ճանաչում էի որոշ հայերի, որոշումս կանգ առավ Հայաստանի վրա: Կամավոր աշխատելու ընթացքում իմ նախաձեռնությամբ ստեղծվեց, այսպես կոչված, Եվրոպական ակումբը, որտեղ կազմակերպում էի լեզվի դասընթացներ»,- ասում է գերմանացի երիտասարդը և հավելում, որ մագիստրատուրան ավարտելուց հետո որոշել է չմնալ Գերմանիայում և բնակություն հաստատել այլ երկրում: