ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

  12 Օգոստոս 2021  218 դիտում
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Սիրելի՛ երիտասարդներ, Շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է կարևորելու ձեր ներուժն ու կարողությունները, գաղափարներն ու տեսլականը: Երիտասարդությունը հասարակական կյանքի շարժիչ ուժն է, ապագայի նկատմամբ հավատն ու հույսը: Ձեր երազանքներով ու նպատակասլացությամբ է պայմանավորված պետության վաղվա օրը:

Սիրելի՛ երիտասարդներ, ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց ձեզ է վերապահված մեր հայրենիքի կայուն զարգացման, բարգավաճման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում աշխարհին պատվով ներկայանալու և պետությունն առավել ճանաչելի դարձնելու առաքելությունը: Աշխատե՛ք, զարգացրե՛ք ձեր տաղանդն ու հմտությունները, սիրե՛ք, շա՛տ սիրեք հայրենիքը, մարդկանց և աշխարհը: Երկրագունդը մեկ քայլով ևս ավելի լավը դարձնելու գործում սկսե՛ք ձեր ընտանիքից, գյուղից ու քաղաքից: Հիշե՛ք, այդ կարևոր ճանապարհին պետությունը ձեր աջակիցն է, գործընկերն ու բարեկամը, որ ամեն ինչ անելու է ձեր ներուժն ու հնարավորություներն իրացնելու հարթակները բարելավելու, նորերեը ստեղծելու նպատակով:

Ինչպես գիտենք, 2021 թ. Երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է: Առանձնակի շնորհավորում եմ նաև կապանցի երիտասարդներին: Թո՛ղ 2021-յան տիտղոսը հետագայում ևս ապահովի երիտասարդական միջավայրի աշխույժ և թիրախային կենսակերպը:

Մեր երիտասարդներին մաղթում եմ խաղաղ երկինք, ապահով հայրենիքում ապրելու և արարելու, այն ավելի բարեկեցիկ դարձնելու կամք ու հաստատակամություն:

Թեմայի մեջ