5 երկրների երիտասարդներ մշակել են զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատիրական գաղափարներ

  15 Սեպտեմբեր 2021  408 դիտում
5 երկրների երիտասարդներ մշակել են զբոսաշրջության ոլորտի ձեռնարկատիրական գաղափարներ

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն ամառն ամփոփեց երկու միջազգային երիտասարդական փոխանակման ծրագրերի իրականացմամբ, որոնք տեղի ունեցան Վրաստանում և Հայաստանում՝ 60-ից ավելի երիտասարդների և երիտասարդական աշխատողների մասնակցությամբ:

Փոխանակման ծրագրերն իրականացվել են «Երիտասարդների քաղաք. զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացում երիտասարդների դերի բարձրացում» խորագրով երկարաժամկետ նախագծի շրջանակում՝ Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի աջակցությամբ: