Կապանում ամփոփվեցին «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները

  14 Հոկտեմբեր 2021  223 դիտում
Կապանում ամփոփվեցին «100 գաղափար ԱՊՀ-ի համար» երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները

Ժյուրիի որոշմամբ «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթում հաղթող է ճանաչվել 12 նախագիծ՝ ըստ ոլորտների և անվանակարգերի։ ՀՀ ներկայացուցիչներ Համեստ Աղաջանյանը և Դիանա Գալստյանը հաղթել են սոցիալական ոլորտի անվանակարգում՝ «Ուսանողի տուն» նախագծի համար, իսկ Արմեն Հովհաննիսյանի «Բարձր արդյունավետությամբ նոր սերնդի հեղուկ պարարտանյութերի ստացում» նախագիծը լավագույնն է ճանաչվել արտադրական տեխնոլոգիաներ և արդյունաբերական ենթակառուցվածքներ ոլորտում։ Բելառուսի ներկայացուցիչներ Ալեքսանդր Պիվարովը, Ալեքսանդր Բրանովը և Իլյա Իվանովը հաղթող են ճանաչվել համապատասխանաբար անվանտանգության, ռացիոնալ բնօգտագործման և ՏՏ ոլորտներում։ ՌԴ ներկայացուցիչներ Պավել Բերեժենսկու և Վլադիսլավ Զաիկինի նախագծերը լավագույնն են ճանաչվել համապատասխանաբար բժշկություն և առողջապահություն, կենսական համակարգեր ոլորտներում, իսկ Յուլիանա Ժակապարովայի «Փոքր քայլերով Կուրսկի երկրամասում» նախագիծը՝ «Իմ երկիրը համագործակցության մեջ» անվանակարգում։ Ղազախստանի ներկայացուցիչ Կաիրի Ալիխանի նախագիծը հաղթող է ճանաչվել ավիացիոն, տիեզերական և տրանսպորտային համակարգերի ասպարեզում, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչ Նիլուֆար Կոմիլժոմովոյի «Կանանց ձայն» նախագիծը՝ կրթության անվանակարգում։ Ղրղզստանի ներկայացուցիչ Իսմաիլ Էրլանի «Մեկ մարդ մեկ գիրք» նախագիծը սոցիալական ոլորտում է համարվել լավագույնը, իսկ Տաջիկստանից Ռախիմզոդա Ումեջանի «Երիտասարդության հյուրընկալություն» նախագիծը հաղթել է հյուրընկալություն ասպարեզում։

Թեմայի մեջ