2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվեց Հրազդանը․ Տեսանյութ

  03 Նոյեմբեր 2021  306 դիտում
2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվեց Հրազդանը․ Տեսանյութ

Երիտասարդական մայրաքաղաքի բանալին Կապանից կտեղափոխվի Հրազդան։ Կրթական գերատեսչությունն ամփոփել է «2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները։ Հայտ էր ներկայացրել չորս քաղաք՝ Ալավերդին, Արմավիրը, Եղեգնաձորն ու Հրազդանը։ Փորձագետները հաշվի են առել ինչպես մարդկային ներուժը, այնպես էլ ենթակառուցվածքները։ Նրանց գնահատականին գումարվել են նաև SMS քվեարկության արդյունքները։ Հրազդան քաղաքը մրցույթին մասնակցում էր երկրորդ անգամ։ Ինչպես 2019-ին, այնպես էլ այս տարի քաղաքը ստացել էր ամենաշատ SMS-ները։ Այս անգամ, սակայն, բարձր էր նաև փորձագիտական գնահատականը՝ 535 ձայն։ Համայնքապետարանից վստահեցնում են՝ կարողացել են բարելավել ոչ միայն մրցութային արդյունքները, այլև ենթակառուցվածքները։

Թեմայի մեջ