Հուշագիր՝ կադրերի պատրաստման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին

  25 Նոյեմբեր 2021  61 դիտում
Հուշագիր՝ կադրերի պատրաստման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության շրջանակում այսօր առցանց ձևաչափով տեղի է ունեցել ‹‹Կադրերի պատրաստման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին›› հուշագրի ստորագրման արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ էկոնոմիկայի, Բելառուսի Հանրապետության կրթության, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի, Ղրղզստանի Հանրապետության կրթության և գիտության, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային տնտեսության և տարածաշրջանների զարգացման, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության, ՌԴ գյուղատնտեսության նախարարությունների միջև:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

 

Հուշագրի նպատակը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրների ճյուղերի՝ որակավորված կադրերի կարիքների հայտնաբերմանն ու բավարարմանն ուղղված համատեղ նախագծերի ու հետազոտությունների իրականացումն է, այդ թվում՝ գործարար համայնքի ներգրավմամբ:

 

Կրթության բնագավառում հուշագրի կողմերը կհամագործակցեն ագրոարդյունաբերական, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների (ուսանողների, ասպիրանտների, դոկտորանտների), դասախոսների ակադեմիական շարժունության ապահովման և համատեղ կրթական ծրագրերի նախապատրաստման և ներդրման ուղղություններով՝ առավել պահանջված և հեռանկարային մասնագիտությունների գծով և կրկնակի դիպլոմի տրամադրմամբ:

Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ չի առաջացնում, ինչպես նաև կողմերի վրա որևէ ֆինանսական պարտավորություն չի դնում։

Թեմայի մեջ