Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Մշակույթ

Թատերարվեստի երիտասարդ մասնագետները մասնակցել են միջազգային կրթական ինտենսիվ ծրագրի

Հայաստանի մշակույթի և արվեստի ոլորտի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագծի շրջանակում մասնակցել են «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» թեմայով եռօրյա կրթական ինտենսիվ ծրագրին:

Այսօր Թատրոնի միջազգային օրն է

Մարտի 27-ին ամբողջ աշխարհում նշում են Թատրոնի միջազգային օրը:

«ՌԱՊՈՒՆՑԵԼԸ»․ Պատանի հանդիսատեսի թատրոնի ամանորյա անակնկալը փոքրիկ թատերասերներին

Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ փոքրիկների կողմից սպասված «Ռապունցելը» ներկայացման փակ դիտումը, որին հաջորդեց ներկայացման պրեմիերան։

Հայ ժամանակակից գրողների գործերը թարգմանվում և հրատարակվում են արտերկրում. 23 գիրք լույս կտեսնի 2022-ին

Հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները մեծ հետաքրքրություն են առաջացնում արտերկրում։ Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում հայ հեղինակների գործերը թարգմանվել են անգլերեն, մակեդոներեն, գերմաներեն, ուկրաիներեն, ռումիներեն, ալբաներեն և այլ լեզուներով՝ ընթերցողների առավել լայն շրջանակին մեր ժամանակակից գրականությանը հաղորդակից դարձնելու համար։

Ս. Փարաջանովի «Տրիպտիխն» ընդգրկվել է Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ազգային հավաքածուում

Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի ժամանակակից արվեստի ազգային թանգարանի հավաքածուում ներառելու նպատակով կայացել է Ս. Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիևյան որմնանկարներ» (1966 թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967 թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985 թ.) վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենների հանձնման արարողությունը: Նշենք, որ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» (1967 թ.) առաջին հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է թանգարանի հավաքածուում:

Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»

Ժամանակակից գրող Հովիկ Աֆյանի «Կարմիր»-ը ճանաչվել է տարվա «Լավագույն գեղարվեստական գիրք»՝ հաղթելով TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում:

Ճանապարհ դեպի կինոաշխարհ՝ երիտասարդ ռեժիսորի համար

«Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած «Երիտասարդության ոլորտում միջազգային համագործակցության զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-18-ը ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացրել է «Կարճամետրաժ ֆիլմերի 4-րդ միջազգային կինոփառատոն» նախագիծը: Կինոփառատոնի անցկացումը միտված էր երիտասարդ ստեղծագործողների բացահայտմանը, նրանց մասնագիտական ունակությունների զարգացմանը և տարբեր երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների բարեկամական ու ստեղծագործական կապերի ամրապնդմանը:

Կինոն զգացմունքի պես է. կարևորը կիսատ չթողնեն. Հայկ Մկրտչյան՝ Փելեշյանից ու Մանսուրյանից կյանքի դասեր ստացած ռեժիսորը

«Փելեշյանի հետ ամեն օր սև սուրճ էինք խմում, հաճախ Կոպոլայի ֆիլմերը դիտում, իր ֆիլմերը դիտում,զրուցում, քննարկում, ծխում. այդ ժամանակ նա դեռ չէր թողել ծխելը... մեր զրույցները հիշելիս միշտ գալիս է այդ սրճածխախոտային հոտը։ Նրա կարծիքները երբեք երկար չէին լինում․ խոսում է կարճ, կտրուկ, հստակ»,- ասում է ռեժիսոր Հայկ Մկրտչյանը, ով երկար ժամանակ աշխատել է գեղարվեստական և վավերագրական կինոյի հայտնի ռեժիսոր, համաշխարհային կինեմատոգրաֆի դասական Արտավազդ Փելեշյանի հետ՝ նրա երկհատոր գրքի ստեղծման վրա։ Հայկն ասում է, որպեսզի Փելեշյանը մեծ ազդեցություն ունենա ռեժիսորի կյանքի ու գործունեության վրա, անգամ պարտադիր չի նրան իրական կյանքում տեսած լինելը. Փելեշյանի ֆիլմերը տեղով դպրոց են. «Ես ուղղակի բախտավոր եմ, որ իմ կյանքում եղել է Փելեշյան»։ Հայկի հետ զրուցել ենք Հայաստանում ռեժիսոր դառնալու հնարավորությունների, բարդությունների, ֆիլմերի ու իր անցած ճանապարհի մասին։ Նշենք, որ երիտասարդ ռեժիսորը հայ հանդիսատեսին ավելի հայտնի է իր դիմանկար-կենսագրական ֆիլմերի շարքով։

1234»»