Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Նորություններ

Կրթություն/գիտություն Հասարակագիտություն Մշակույթ Նորարարություն Միջազգային Հարցազրույց Առողջ ապրելակերպ

ՀՀ երիտասարդական պատվիրակությունը մասնակցել է ժողովրդավարությանը նվիրված և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված արշավին

2023 թվականի սկզբին Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածին նվիրված ««Ժողովրդավարությունն այստեղ/ ժողովրդավարությունն այժմ» արշավի գնահատում և հետագա ընթացքի պլանավորում» համաժողովը «Ժողովրդավարությունն այստեղ/ ժողովրդավարությունն այժմ» երիտասարդական արշավի (https://erit.am/am/view/1853 ) տրամաբանական շարունակությունն էր:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Սիրելի երիտասարդներ, Նոր տարին բոլորիս համար ոչ միայն սպասված ու սիրված, այլև ամենահին տոներից է: Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, և այդ մեկնարկը թող բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:

«Այսօր՝ հանուն վաղվա» նախագծի նախաձեռնող խումբը կրկին Արցախում է

«Այսօր՝ հանուն վաղվա» մշակութային բարեգործական երիտասարդական նախաձեռնությունը Արցախ կատարած առաջին այցից հետո ս.թ. դեկտեմբերի 10-ին կրկին մեկնել էր Արցախ՝ արցախցի երիտասարդների հետ և նրանց համար մշակութային միջոցառումներ կազմակերպելու, այս դժվարին իրավիճակում արցախցուն գոտեպնդելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակվելուց հետո նույնպես հայտնվել է շրջափակման մեջ, և փաստացի ոչ կազմակերպիչները, ոչ էլ նրանց հետ Արցախ մեկնած մշակույթի ոլորտի ներկայացուցիչները չեն կարողանում վերադառնալ Հայաստան։

«Եվրաակումբ Օշական»-ի բացումը Արագածոտնի մարզում

Տարվա արդյունքների ձեռքբերումը նշանավորվեց դեկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզի Օշական գյուղում «Եվրաակումբ Օշական»-ի բացմամբ։ Ակումբը իրականություն է դարձել «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության, «Միավորող կամուրջ» ՍՀԿ-ի և Օշականի մշակույթի պալատի համագործակցությամբ և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության օժանդակությամբ: ՀՀ -ում առաջին եվրաակումբի բացմանը ներկա էին ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Աշտարակ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Ներսիսյանը, Օշականի վարչական ղեկավար Գևորգ Հովսեփյանը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպանատների ներկայացուցիչներ, երիտասարդ եվրոպական դեսպաններ, քաղհասարակության, համայնքային կառույցների ներկայացուցիչներ ու համայնքի բնակիչներ:

Կայացել է «Երիտասարդները հանուն բովանդակալի մասնակցության» խորագրով ծրագրի դասընթացը և երիտասարդական ֆորումը

Դեկտեմբերի 1-4-ը Աղվերանում տեղի ունեցավ «Երիտասարդները հանուն բովանդակալի մասնակցության» խորագրով ծրագրի դասընթացը։

Ամփոփվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է նախարարության աջակցությամբ իրականացվող «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Սոցիալական ձեռներեցության ծրագրին մասնակցել են երիտասարդներ ՀՀ մարզերից և Արցախից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի երիտասարդների շրջանում գործարարության խթանման նոր բիզնես մոդել» ծրագրի փակման արարողությունը:

«‎Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի մրցույթի» արդյունքների ամփոփում

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր»-ն ամփոփել է «‎Գիտության հանրայնացման և հաղորդակցման նախագծերի մրցույթի» արդյունքները:

1234»»