Մեծամորը՝ ՀՀ երիտասարդական մայրաքաղաք - 2023


Պատկերասրահ

Ղուկաս Սիրունյանի «Բաց արեք ես եմ» գրքի շնորհանդես

Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված գրող, բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի հիշատակին, ինչպես նաև՝ հեղինակի «Բաց արեք ես եմ» գրքի շնորհանդեսը։ Գրքում մեկտեղվել են («Իրիկուն բարի դարձիր առավոտ», «Տապանի վրա», «Վերջին խոսքի պես», «Բաց արեք ես եմ») չորս բանաստեղծական ժողովածուները։

Հայելի․ խորագրով լուսանկարչական ցուցահանդես

«Հայելի» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի ընթացքում Սարգիս Վիրաբյանի սաները կներկայացնեն հավերժության աչքերի մեջ իրենց ֆիքսած պահը:

Բարձրագույն կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիայի դեմ պայքարը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ, կազմակերպել է «Բարձրագույն կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով քննարկում։ Միջոցառման նպատակն էր շահագրգիռ կողմերին ներկայացնել և քննարկել Հայաստանի բուհերում կոռուպցիոն ռիսկերի ու վարվող հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրության, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 4-րդ փուլի մոնիտորինգի զեկույցում բարձրագույն կրթության ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների իրականացման վերաբերյալ հետազոտության նախնական արդյունքները:

Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույց

Դեկտեմբերի 17-ին Երևանում ներկայացվեց «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» փաստահավաք զեկույցը, որը պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի համակարգմամբ և աջակցությամբ։

Բացվել է «Մեծամորի ոսկին» խորագիրը կրող ցուցադրությունը

Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։

Տպագրությունը էական է

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպացի և ամերիկացի նկարիչներն ու քանդակագործները հայտնաբերեցին, որ տպագրելը գեղարվեստորեն արդարացված, հաճախ շահավետ և գոհացուցիչ միջոց է իրենց ստեղծագործական էներգիայի արտահայտման համար»,- Ռիվա Քասթելմանի ձևակերպումը Նյու-Յորքի ԺԱԹ \"Printed Art, A view of two decades\" գրքից:

«Քովիդ-19-ի ազդեցությունը կանանց իրավունքների վրա Հայաստանում» հետազոտության ներկայացում

Ներկայացվեց «Քովիդ-19-ի ազդեցությունը կանանց իրավունքների վրա Հայաստանում» սոցիոլոգիական և իրավական հետազոտությունը, որն իրականացվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից։ Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել Քովիդ-19-ի ազդեցությունը կանանց իրավունքների վրա Հայաստանում 2020 թվականի մարտ-սեպտեմբեր ժամանակահատվածում, վերհանել համավարակի հետևանքով ստեղծված ճգնաժամի հիմնական դրսևորումները և հանդես գալ պետական մարմիններինին ուղղված ոլորտային առաջարկություններով։

Կապանը հրաժեշտ է տալիս երիտասարդական մայրաքաղաքի կարգավիճակին

Դեկտեմբերի 12-ին Կապանի մշակույթի տանը տեղի ունեցած փակման հանդիսավոր միջոցառման ժամանակ ամփոփվել են ‹‹ՀՀ 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք›› ծրագրի շրջանակում Կապանում կատարված աշխատանքները։ Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Կապանից փոխանցվել է Հրազդանին։

123456»»