Կրթություն հանուն անվտանգության
Wearm School Armenia-ի և Family Teaching Center-ի նախաձեռնությամբ կայացավ «Կրթություն հանուն անվտանգության» խորագրով միջոցառումը:
13 Դեկտեմբեր 2021
214
Գևորգ Թումանյանի «Վրիպումներ» գրքի շնորհանդեսը
Գևորգ Թումանյանի «Վրիպումներ» վերնագրով ժողովածուն կեցության մեկնաբանության մի ինքնատիպ փորձ է, որտեղ բոլոր մեկնությունները վրիպումներ են, և միաժամանակ ամեն մեկնություն ինքնին ճիշտ ու ամբողջական մի փորձառություն է: Բազմաձայն այս ասույթի համար հեղինակն ընտրում է հարցազրույցավար-բանաստեղծ երկխոսության տեսակը և կերպարների փոխատեղումով հնչեցնում բոլոր ենթադրյալ վարկածներն ու պատասխանները: Երբեմն էլ՝ հումորի օգնությամբ կոտրում պոեզիայի կամ մեկ այլ հարցի շուրջ կարծրատիպային պատկերացումները՝ ապացուցելով, որ ամեն ինչ պոեզիա է: Եվ որքան հաճախ՝ այնքան ավելի մոլորված ընթերցողին մնում է մեն մի հարց՝ յո՞ երթաս, պոետ: Կամ՝ մի՞թե սա պոեզիա է հարցադրումը:
12 Դեկտեմբեր 2021
260
Բարեգործական Christmas Market
Տեղի ունեցավ Genofond-ի Homemade նախագծի Ամանորյա բարեգործական ցուցահանդես վաճառքը, որից ստացված հասույթով կգնվեն նվերներ Վայքի զորամասի զոհված զինծառայողների երեխաների համար։
12 Դեկտեմբեր 2021
211
Վարպետության դաս` Տիգրան Մանգասարյանի հետ
Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա վարպետության դաս Տիգրան Մանգասարյանի կողմից:
12 Դեկտեմբեր 2021
197
«ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ» լուսանկարների և հոդվածների ցուցադրություն
Կյանքի հարվածների ու դժվարությունների դեմ կանգնած ԿԱՆԱՅՔ, որոնք անցել են պատերազմի, կորուստների, բռնության, հիվանդության, հանրային անտարբերության ու խտրականության միջով, բայց պայքարել են ու իրենց պայքարով ապրեցրել նաև այլոց։
10 Դեկտեմբեր 2021
247
«Վանաձոր Ինֆոտունը» 10 տարեկան է
Ինտերնետը նոր-նոր էր մարզեր հասնում, իսկ Վանաձորում արդեն սովորում էին լինել ոչ միայն մեդիա սպառող, այլև ստեղծող։ 2011 թ․-ից հունիսին «Վանաձոր Ինֆոտունը» համայնքի և Լոռու մարզի երիտասարդների համար դարձավ կարողությունների և հմտությունների զարգացման հարթակ։ Հանրային քննարկումներ, դասընթացներ, մրցույթներ, տեղեկատվական արշավներ, ակցիաներ․ բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել այստեղ։ Դրանց մասնակցել է շուրջ 7000 երիտասարդ։ Նրանց այստեղ «ինֆոտնեցի» են անվանում։ Ռեսուրս կենտրոնն ինֆոտնեցիներին զինում է այլընտրանքային մեդիայի, մեդիագրագիտության, քննադատական մտածողության, համայնքային մասնակցության, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտների վերաբերյալ գիտելիքներով։
07 Դեկտեմբեր 2021
160
Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը Տաշքենդում մասնակցում է երիտասարդական թատերական ֆորումին
ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության միջնորդությամբ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցում է Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացվող ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումին, որի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը: Ֆորումի աշխատանքներին աջակցում է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
07 Դեկտեմբեր 2021
268
Գենդերային հարցերը՝ երիտասարդների ուշադրության կենտրոնում
Այս շաբաթ 32 երիտասարդական աշխատողներ և դասավանդողներ Բելառուսից, Վրաստանից, Նիդեռլանդներից, Բուլղարիայից, Կիպրոսից, Չեխիայից, Հունաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից հավաքվել էին երևանում՝ բարելավելու իրենց կարողությունները՝ քաղաքականությունների մշակման և իրենց կազմակերպությունների գործունեության ընթացքում գենդերային հարցերի բարձրաձայնման և առաջխաղացման վերաբերյալ։ Նախագիծն իրականացվել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ–ի կողմից։
07 Դեկտեմբեր 2021
359