Թվային միջավայրում մեդիագրագետ և պաշտպանված լինելը ժամանակի պահանջ է
Լոռու մարզում ավարտվեց «Եղի՛ր գրագետ և պաշտպանված թվային միջավայրում» մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբերգրագիտության կարողությունների զարգացման ծրագիր լոռեցի երիտասարդների համար» նախագիծը, որը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացրեց «ԿԱՄՔ» Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» հասրակական կազմակերպությունը: Ծրագիրն իրականացվել է 2022 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 30-ը Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում՝ նպատակ ունենալով զարգացնել ծրագրի մասնակից լոռեցի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտութան և կիբերգրագիտության ոլորտում՝ նպաստելով թվային միջավայրում նրանց անվտանգ, ակտիվ և գրագետ գործունեությանը՝ տեղեկատվության հավաստիության ստուգումից մինչև պաշտպանվածություն տարաբնույթ կիբերհանցագործություններից:
09 Դեկտեմբեր 2022
3228
Հրազդանում տեղի է ունեցել «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակման արարողությունը
Դեկտեմբերի 6-ին Հրազդանում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո իրականացվող «ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի փակման արարողությունը։
08 Դեկտեմբեր 2022
1859
Մեղրաձորի մարզամշակութային կենտրոնում ցուցադրվել է «Հայոց թագուհիներ.նվիրյալները» վավերագրական ֆիլմը
Դեկտեմբերի 3-ին Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մեղրաձոր բնակավայրում\' Մեղրաձորի Ս. Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնում, ցուցադրվեց ծնունդով կոտայքցի, բացառիկ պատմաբան, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանի համանուն գրքի հիման վրա նկարահանված ռեժիսոր Արտակ Ավդալյանի «Հայոց թագուհիներ.նվիրյալները» վավերագրական ֆիլմը։
04 Դեկտեմբեր 2022
482
«Երիտասարդական ֆորում - Արագածոտն 2022» միջոցառումը մարզում երիտասարդական ներուժի զարգացման ազդակը կարող է դառնալ
Դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ Արագածոտնի մարզի 5 հասարակական կազմակերպություններ` «Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպությունը, «Ոսկեհատ» և «Լյուպին» երիտասարդական կազմակերպությունները, «Արմտումար» կրթական ստեղծագործական հասարակական կազմակերպությունը և «Երզնկա» համայնքային զարգացման երիտասարդական միություն հասարակական կազմակերպությունը ստորագրել են հուշագիր՝ ստեղծելով «Արագածոտնի երիտասարդական միավորում» երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական նախաձեռնությունների կոալիցիան։
01 Դեկտեմբեր 2022
512
Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթի հաղթողները
Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
30 Նոյեմբեր 2022
477
Լույս է տեսել «Զբաղվածություն և ձեռնարկատիրություն: Դասընթացավարի ձեռնարկ»-ը
«Զբաղվածություն և ձեռնարկատիրություն: Դասընթացավարի ձեռնարկ»-ը նախատեսված է ոչ ֆորմալ ուսուցման սկզբունքներով և մեթոդաբանությամբ զբաղվածության պետական և ոչ պետական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ուսուցանողների ու դասընթացավարների համար՝ նպաստելու ծրագրերին ներգրավված անհատների զբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը։ Ձեռնարկը բաղկացած է 24 թեմաներից, որոնք մշակվել են 15 փորձագետների կողմից։
27 Նոյեմբեր 2022
525
Առաջարկ է արվել Կապանը հռչակել ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով հերթական նիստը:
26 Նոյեմբեր 2022
490