Այսօր

Հունիսի 1-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի «Պատանի» ակումբը

  31 Մայիս 2021  154 դիտում
Հունիսի 1-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի «Պատանի» ակումբը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Գրականության և արվեստի թանգարանում նախատեսվում են մի շարք ինտերակտիվ միջոցառումներ՝ փոքրիկ այցելուների համար:

Ստվերների թատրոնը ինտերակտիվ ներկայացումների շարքով կներկայանա հանդիսատեսին. ժամը 12:00-ին կբեմադրվեն «Պապն ու շաղգամը», «Չարի վերջը» և «Կիկոսի մահը»: Ժամը 14:00-ին «Մեծերը՝ մանուկ» ժամանակավոր ցուցադրության բացմամբ կազդարարվի «Պատանի» ակումբի մեկնարկը: Ցուցադրության կազմակերպման աշխատանքներին ակտիվորեն մասնակցել են ակումբի անդամ փոքրիկները:

Ի դեպ, դեռևս 2020 թ.-ին փոքրիկ լրագրողները իրականացրել են առցանց հարցազրույցներ անվանի մտավորակնների հետ և հրապարակել իրենց հարցազրույցները թանգարանի ֆեյսբուքյան և ինստագրամյան  էջերում:

«Պատանի» ակումբի շրջանակում առաջիկայում կմեկնարկի նաև հեռուստահաղորդաշար և կթողարկվի ամսաթերթ: Միջոցառումներին հնարավոր է մասնակցել նախնական գրացմամբ: Հասցե՝ Արամի 1:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ