Այսօր

Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ

  04 Հունիս 2021  47 դիտում
Կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետ

«IQSoft» ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ անձանց։

Վերջնաժամկետ՝ 04 Հուլիս 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Վաճառքի/սպասարկման կազմակերպում

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն

«IQSoft» ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ անձանց` կորպորատիվ հաճախորդների սպասարկման բաժնի ցերեկային և գիշերային խառը հերթափոխում աշխատելու համար:
Բնագիտական ուղղվածությամբ կրթությունը ցանկալի է: 

Աշխատանքային պարտականություններ

- Կառավարել կորպորատիվ հաճախորդներից եկող տարաբնույթ պահանջները

- Առաջացած խնդիրներին տրամադել լուծումներ կամ ուղղորդել դրանք համապաատսխան մասնագետներին

- Հետևել խնդիրների ամբողջական լուծմանը և հաճախորդներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն

- Փաստաթղթավորել առաջացող հարցերը և դրանց լուծումները՝ նույնանման խնդիրների կրկնությունից խուսափելու համար

- Պատրաստել հաշվետվություններ ղեկավար անձնակազմի և պատասխանատու անձանց համար 

Անհրաժեշտ հմտություններ

- Կորպորատիվ հաճախորդների սպասարկման ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ

- Հաճախորդների սպասարկման և հաղորդակցման բարձր հմտություններ

- Ցերեկային և գիշերային հերթափոխով աշխատելու կարողություն

- Թիմային և անհատական աշխատանքի կարողություն

- Առաջնահերթությունները տարբերակելու, ժամանակն արդյունավետ օգտագործելու և զուգահեռ աշխատանքներ իրականացնելու կարողություն

- Ստրեսային իրավիճակներից հաջուղությամբ դուրս գալու, մոտիվացված մնալու և թիմի անդամներին մոտիվացնելու հմտություններ 

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ

Լրացուցիչ տեղեկություն

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV - ները info@iqsoft.am էլեկտրոնային հասցեով:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

MS Windows, MS Office

Troubleshooting

Անգլերեն

Ռուսերեն

Անձնական հմտություններ

Գրավոր հաղորդակցության հմտություններ

Խնդիրների լուծում

Հաճախորդի/սպասարկման ուղղվածություն

Աշխատասիրություն

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ