Այսօր

Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք. Մասիս

  04 Հունիս 2021  55 դիտում
Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք. Մասիս

ՎՏԲ–Հայաստան բանկը փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի քաղաք Մասիսում:

Վերջնաժամկետ՝ 22 Հունիս 2021

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝ Բանկային/Վարկային

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Մասիս

Աշխատանքի նկարագրություն

Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք մասնագիտական բարձր որակավորում ունեցող Հաճախորդների սպասարկման մասնագետի քաղաք Մասիսում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնում է խորհրդատվություն Բանկի կողմից առաջարկվող բանկային պրոդուկտների վերաբերյալ, օգնում հաճախորդին ընտրել օպտիմալ բանկային պրոդուկտ,
  • Հաճախորդի դիմումի հիման վրա բացում է ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հաշիվներ, ընդունում վճարային քարտերի տրամադրման և փակման հայտեր, տրամադրում հաճախորդի կողմից պատվիրված քարտերը,
  • Լրացնում է հաճախորդների կողմից հայցած բանկային պրոդուկտների համապատասխան հայտեր, ընդունում վարկային հայտեր և հետևում հետագա հաստատման գործընթացին,
  • Կանոնակարգված կերպով իրականացնում է հանդիպումներ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ մասնաճյուղի ներսում և մասնաճյուղից դուրս,
  • Հաճախորդի սպասարկման ընթացքում իրականացնում է խաչաձև վաճառք,
  • Իրականացնում է արագ դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների վճարում և փոխանցում, ներբանկային, միջբանկային փոխանցումներ,
  • Հաճախորդներից ընդունում և կատարում է վճարման հանձնարարականներ, իրականացնում հաճախորդների բանկային, քարտային, այլ հաշիվներով կանխիկ և անկանխիկ մուտքերի և ելքերի ձևակերպում:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Բանկային աշխատանքաին փորձը ցանկալի է,
  • Բանկային գործի իմացություն,
  • Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը ցանկալի է,
  • Զարգացած համակարգչային հմտություններ,
  • Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
  • Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
  • Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ,
  • Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Լարված աշխատանք կատարելու ունակություն:

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Լրացուցիչ տեղեկություն

Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ #արտոնությունների փաթեթից`

  • Բժշկական ապահովագրություն,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Սպորտային փաթեթ,
  • րտոնյալ ֆինանսական ծառայություններ,
  • Պարգևատրման համակարգ,
  • Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
  • Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ:

Անձնական հմտություններ

Աշխատասիրություն

Պատասխանատվության զգացում

Սթրեսակայունություն

Այս աշխատանքին հնարավոր է դիմել միայն ստորև Դիմումի ընթացակարգին հետևելով։

Դիմումի ընթացակարգ

Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները hr@vtb.am հասցեով: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության «թեմա» (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք /Հաճախորդների սպասարկման մասնագետ, ք. Մասիս/:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ