Այսօր

Բժիշկ-փորձագետ

  04 Հունիս 2021  57 դիտում
Բժիշկ-փորձագետ

Նաիրի ինշուրանս ԱՍՊԸ-ն փնտրում է բժիշկ-փորձագետի։

Վերջնաժամկետ՝ 03 Հուլիս 2021

Աշխատանքի պայմաններ՝ Ժամանակավոր

Կատեգորիա՝ Առողջապահություն/Դեղագործություն

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Երևան

Աշխատանքի նկարագրություն՝

Նաիրի ինշուրանս ԱՍՊԸ-ն փնտրում է բժիշկ-փորձագետի, ով կմիանա մեր մեծ և պրոֆեսիոնալ թիմին՝ իր ներդրումը ունենալու մեր հաճախորդներին աջակցելու կարևոր աշխատանքում։

Աշխատանքային պարտականություններ

  • Անձնական ապահովագրության գծով հայտերի ընդունում,
  • հաճախորդներին մասնագիտական խոհրդատվության տրամադրում` բուժհաստատություն դիմելու, համապատասխան բուժզննում անցնելու և բուժօգնություն ստանալու վերաբերյալ,
  • պատահարներին առնչվող փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրություն և մասնագիտական եզրակացության տրամադրում,
  • ապահովագրական հատուցում տրամադրելու կամ մերժելու մասին որոշման ընդունում,
  • բուժհաստատությունների հետ համապատասխան աշխատանքների իրականացում՝ կապված հաճախորդների բուժսպասարկման արդյունավետությունը բարձրացնելու հետ,
  • այլ ընթացիկ հրահանգների կատարում՝ տրված ղեկավարության կողմից:

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն / Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտի դիպլոմ/
  • հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություն և կազմակերպչական ձիրք,
  • MS Office փաթեթի /մասնավորապես Microsoft Word, Excel/ գերազանց իմացություն,
  • պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,
  • սթրեսակայունություն:

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Միջին մակարդակ

Լրացուցիչ տեղեկություն

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները հետևյալ էլ. փոստի հասցեով. hr@imnairi.am` նամակի վերնագրում նշելով Բժիշկ-փորձագետ:

Խնդրում ենք հստակորեն նշել, որ աշխատանքի մասին տեղեկացել եք staff.am-ի միջոցով:

Մասնագիտական հմտություններ

Հաճախորդների սպասարկում

Անձնական հմտություններ

Բանակցությունների հմտություններ

Դրական վերաբերմունք

Ժամանակի կառավարում

Խնդիրների լուծում

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ