Այսօր

65 քաղաքացիներից 63-ն էլ կողմն են քվեարկել նախագծին իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft հարթակում

  07 Հունիս 2021  162 դիտում
65 քաղաքացիներից 63-ն էլ կողմն են քվեարկել նախագծին իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft հարթակում

«Երիտասարդական ոլորտը կարգավորվում էր 2014 թվականին ընդունված արձանագրային որոշմամբ։ Չկար ոչ գործողությունների պլան, ոչ էլ ֆինանսական գնահատական, չկային թիրախներ ու ցուցիչներ։ Որոշումն ուներ հռչակագրային բնույթ։ Ուզում էինք ունենալ ուղենիշային փաստաթուղթ առաջիկա 5 տարիների համար»,- նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանն այսպես ներկայացրեց ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2021-25 թթ․ ռազմավարության նախագիծը։ Այն քննարկելու համար հունիսի 4-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրվել էր նախարարին կից հասարակական խորհրդի նիստ։