Այսօր

Կիթառի, անձրևի, ընկերների ու բովանդակային օր. Երիտասարդները համախմբվել են Տավուշում

  09 Հունիս 2021  206 դիտում
Կիթառի, անձրևի, ընկերների ու բովանդակային օր. Երիտասարդները համախմբվել են Տավուշում

Համաերիտասարդական մշակութային միջոցառումը համախմբել էր Տավուշի սահմանամերձ գյուղերի շրջանավարտներին ու երիտասարդներին:

2020 թվականին պատուհասած 44-օրյա պատերազմն ու աշխարհով մեկ տարածված համավարակը ցույց տվեցին, թե որքան կարևոր են մարդկային արժեքավոր շփումներն ու հարաբերությունները մեր կյանքում, որքան կարևոր է կյանքի ամեն օրը մարդկանցով, մարդկային ջերմությամբ լցնելը։









Եվ որպես այդ բացերը լրացնող հոգևոր ներդրում՝ հունիսի 5-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ հասարակական-մշակութային միջոցառում, որը երիտասարդներին հնարավորություն տվեց վայելել բարձրակարգ երաժշտություն, շփվել, ճանաչել իրար ու կիսվել միմյանց հետ գաղափարներով ու կարծիքներով:

Միջոցառման գաղափարն ու համատեղ մշակութային օր անցկացնելու ցանկությունը ծագել էր երիտասարդների մտքում իրականություն դարձավ ծնունդով տավուշեցի, «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի հիմնադիրներից Հայկ Շահնազարյանի հովանավորմամբ ու ջանքերով: