Այսօր

Էսսեի տարածաշրջանային մրցույթ՝ «Պահպանելով մեր ծովը․ նոր ուղիներ Սև ծովի ջրային ավազանի աղտոտումը նվազեցնելու համար» վերնագրով

  14 Հունիս 2021  235 դիտում
Էսսեի տարածաշրջանային  մրցույթ՝  «Պահպանելով մեր ծովը․ նոր ուղիներ Սև ծովի ջրային ավազանի աղտոտումը նվազեցնելու համար»  վերնագրով

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) միջազգային մշտական քարտուղարությունը, Սևծովյան ուսումնասիրությունների կենտրոնի հետ համատեղ, երիտասարդների համար կազմակերպում է «Պահպանելով մեր ծովը․ նոր ուղիներ Սև ծովի ջրային ավազանի աղտոտումը նվազեցնելու համար» վերնագրով էսսեի տարածաշրջանային մրցույթ։

Նախաձեռնության նպատակն է բարձրացնել ՍՏՀԿ անդամ պետությունների երիտասարդների իրազեկվածությունը և ընդգծել էկոլոգիական կրթության կարևորությունը, մոտիվացնել նրանց ձեռնարկելու քայլեր՝ Սև ծովի ջրային ավազանի աղտոտման նոր մարտահրավերները կանխելու նպատակով։

Մրցույթին կարող են մասնակցել ՍՏՀԿ անդամ երկրների 15-18 տարեկան ավագ դասարանի աշակերտները։ Էսսեն պետք է լինի անգլերեն կամ ռուսերեն լեզվով, 1000-2000 բառի սահմանում՝ ներառյալ հղումները ու օգտագործված գրականության ցանկը։ Էսսեի մեջ պետք է ամփոփվեն այսօրինակ հարցերի պատասխաններ․

ա) Ինչպիսի՞ լուծումներ եք առաջարկում ջրային ավազանի աղտոտվածության խնդիրը լուծելու համար (կիսվեք Ձեր փորձառությամբ և գաղափարներով)։

բ) Ինչո՞ւ է կարևոր ջրային ավազանի աղտոտվածության կանխարգելումը։

գ)Ինչ եք կարծում, ի՞նչը կարող է արգելք հանդիսանալ մաքուր Սև ծով ունենալու համար։

դ)Երբևէ մասնակցե՞լ եք ջրային ավազանը մաքրելու հասարակական կամ երիտասարդական նախաձեռնությունների։ Ի՞նչը Ձեզ կխթանի մասնակցել նմանատիպ միջոցառումների։

Եթե էսսեն վերոնշյալ հարցերից ոչ մեկին չի անդրադառնում կամ ընդհանրապես առաջարկվող թեմայի հետ որևէ առնչություն չունի,ապա մրցակցությունից դուրս է։

Յուրաքանչյուր մրցանակային տեղի համար սահմանված է դրամական պարգև (առաջին տեղ՝ 1000 եվրո, երկրորդ տեղ՝ 500 եվրո, երրորդ տեղ՝ 300 եվրո)։ Հաղթող անձը 2022 թվականի գարնանաը կմասնակցի նաև այս նախագծի եզրափակիչ համաժողովին։

Էսսեն կարող եք ուղարկել bsvkc@bsec-organization.org էլ․հասցեով (PDF կամ MS Word տարբերակով) մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը։

Մրցութային փուլ անցած էսսեների տվյալները կամփոփվեն սույն թվականի հոկտեմբերի 8-ին, իսկ մրցույթի վերջնական արդյունքները՝ հոկտեմբերի 30-ին։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ