Այսօր

4 վարժություն արագ արձագանքման հմտությունը զարգացնելու համար

  17 Հունիս 2021  330 դիտում
4 վարժություն արագ արձագանքման հմտությունը զարգացնելու համար

Առաջին հայացքից կարող է թվալ, թե արագ արձագանքման հմտությունն անհրաժեշտ է միայն մարզիկներին, բայց իրականում այդպես չէ։ Առօրյայում արագ արձագանք պահանջող իրավիճակները քիչ չեն՝ վթարից խուսափելու համար արգելակելուց մինչև համակարգչային խաղի հաջող մասնակցություն։ Ներկայացնում ենք 4 պարզ վարժություն, որոնց պարբերաբար կատարման միջոցով կկարողանանք զարգացնել արագ արձագանքման հմտությունը։

  • Կանգնեք մեկ ոտքի վրա, փորձեք պահել հավասարակշռությոնը, մեկ ձեռքով դեպի պատը նետեք թենիսի գնդակ (կամ ցանկացած փոքր գնդակ), ապա անդրադարձից հետո փորձեք բռնել այն։ Յուրաքանչյուր ձեռքով կատարեք 10 նետում։ Հմտանալուց հետո վարժությունը կարող եք կատարել մեկ աչքը փակ վիճակում։
  • Գնդակով աճպարարություն։ Սա արդյունավետ վարժություն է ոչ միայն ռեակցիայի, այլև ուշադրության համար: Կարող եք սկսել երկու գնդակով, ապա անցնել երեք կամ նույնիսկ չորս գնդակի:
  • «21»՝ գերադասելի է տարբեր տեսակի գնդակներով: Ո՞վ բակում գոնե մեկ անգամ չի խաղացել հայտնի «21»-ը։ Այս վարժությունը սիրում են հատկապես ֆուտբոլիստները: Փորձեք հնարավորինս շատ հարվածել գնդակին՝ թույլ չտալով, որ այն դիպչի գետնին:
  • Բարձր դիրքից դիպուկ հարվածել առարկաներին։ Վերցրեք ցանկացած առարկա, օրինակ՝ դատարկ շիշ և դրեք կամ կախեք գոտկատեղի բարձրության վրա կամ ավելի բարձր։ Հետո փորձեք ոտքերով դիպուկ հարվածել դրան։ Վարժությունն օգնում է զարգացնել ոչ միայն արագ արձագանքելու, կողմնորոշվելու հմտությունը, այլև ուշադրությունը։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ