Այսօր

Թումո լաբորատորիաների նոր նախագծերը

  22 Հունիս 2021  121 դիտում
Թումո լաբորատորիաների նոր նախագծերը

Թումո լաբորատորիաների և Հայկական ու միջազգային հեղինակավոր ՏՏ ընկերությունների` Krisp֊ի, VxSoft֊ի, SpaceChain Foundation֊ի և OQNI - prosthetics ecosystem-ի հետ մեկնարկում է միանգամից 7 նախագիծ` մեքենայական ուսուցման, արհեստական բանականության, եռաչափ մոդելավորման ու բլոկչեյն ոլորտներում 18 տարեկանը լրացած ուսանողների և երիտասարդ հետազոտողների համար:

Նախագծերը հնարավորություն են ընձեռում երիտասարդ մասնագետների, մագիստրոսների և ասպիրանտների գործընկեր կազմակերպությունների կողմից աշխատանքի առաջարկ ստանալ նախագծերի ավարտին:

Ակտիվ ուսանողների համար այս նախագծերը կարող են դառնալ նաև ամառային կամավորության հնարավորությունը, ինչը թույլ կտա նրանց զարգացնել իրենց հմտությունները իրենց նախընտրած ոլորտներում։

Բոլոր ցանկացողները կարող են գրանցվել TUMO Labs կայքում՝ ընտրելով իրենց հետաքրքրող նախագիծը:

Հարցերի դեպքում կարող եք գրել  TUMO Labs Facebook ֆեյսբուքյան էջին կամ հետևյալ էլեկտրոնային հասցեին` eutumocc@tumo.org։

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ