Այսօր

Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Աջակցություն քաղաքացիական հասարակությանը

  23 Հունիս 2021  215 դիտում
Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Աջակցություն քաղաքացիական հասարակությանը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ իր գործընկերության շրջանակներում, հայտարարում է  «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը»  ծրագրով «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության համար:

Հետհեղափոխական իրավիճակը, համաճարակն ու պատերազմն էական ազդեցություն են գործել Հայաստանի քաղաքացիական հասարակության վրա՝ առաջ քաշելով նոր խնդիրներ, կարիքներ և առաջնահերթություններ, ինչպես նաև ի հայտ բերելով գործունեության նոր ոլորտներ և գործիքներ։ Նոր իրավիճակում արագ և արդյունավետ վերակազմակերպվելու, թարմ ծրագրային գաղափարներ գեներացնելու և իրականացնելու համար քաղաքացիական հասարակությունը ֆինանսական ռեսուրսների և կարողությունների զարգացման կարիք ունի։

«Բաց դռների» մրցույթը ենթադրում է գործունեության հնարավորին լայն թեմատիկ շրջանակ և գործիքակազմ։ ԵՀՀ-ն ողջունում է մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը հասցեագրող, խտրականության և բռնության բացառմանը, բնապահպանությանը, քաղաքային պլանավորմանը և զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, շահերի բախման կառավարմանն ուղղված նախագծերը և այլ նախագծեր, որոնք աջակցում են բարեփոխումներին և թիրախավորում այսօրվա կարիքները: Կարևոր են այնպիսի գործունեության տեսակներ, որոնք ընդգրկում են հանրային իրազեկում, մասնակցության ապահովում, քաղաքականությունների մշակում և ջատագովություն, մասնակցային պլանավորում և մշտադիտարկում: Սակայն ամենակարևորը նոր գաղափարների մշակումը և փորձարկումն է: Վերը նշված թեմատիկ առաջնահերթությունները և գործունեության տեսակները պետք է դիտարկվեն որպես պայմանական հուշող օրինակներ։ ԵՀՀ-ն պատրաստ է աջակցել նաև այլ ոլորտային ուղղվածություն և գործիքակազմ ունեցող ծրագրերի, եթե դրանք նպաստեն հետհեղափոխական, համաճարակային և հետպատերազմական իրավիճակում քաղաքացիական հասարակության կողմից արդյունավետ գործունեության իրականացմանը։

Անկախ ծրագրային առաջարկի ոլորտից և թեմատիկ ուղղվածությունից, նախագծի մեթոդաբանությունը պիտի հաշվի առնի արժեքային մոտեցումները՝ հարգանք մարդու իրավունքների հանդեպ, գենդերային հավասարություն, զգայունություն շրջակա միջավայրի նկատմամբ:

Մրցույթին դիմելու պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերը

  • Մրցույթին կարող են դիմել ՀՀ ում գրանցված և գործող ՔՀԿ-ները
  • Կազմակերպություններին տրամադրվող  մեկ դրամաշնորհի չափը կկազմի 5,000,000-10,000,000 ՀՀ դրամ
  • Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 10% համաֆինանսավորում  ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
  • Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված ժամկետը  մինչև 8 ամիս է։ Ծրագրի իրականացման ընթացքում ԵՀՀ աշխատակիցներըը կտրամադրեն հընթացս խորհրդատվություն բովանդակային և տեխնիկական հարցերով։
  • «Բաց դռների» մրցույթը չունի վերջնաժամկետ և բաց է հետաքրքրված հայտատուների համար մինչև մրցույթի ավարտի մասին հավելյալ տեղեկատվության հրապարակումը։

Հայտերի գնահատման չափանիշները

Ներկայացված հայտերն ընդունվում են պարզեցված տարբերակով: Անկախ հանձնաժողովը դրանք կգնահատի ըստ հետևյալ չափանիշների.

Չափանիշ

Միավոր

1

Նախագծի արդիականությունը

30

2

Նորարարությունը

25

3

Համապատասխանությունը «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի նպատակներին  և առաջնահերթություններին

20

4

Բյուջեի համապատասխանությունը ծրագրի բովանդակությանը

25

 

 

 

 

 

 

 






Հաստատված նախագծերի համար ԵՀՀ-ի հետ համաստեղծման գործընթաց կիրականացվի՝ վերջնական նախագծային փաթեթը կառուցելու նպատակով:

Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն կարճ հայտադիմում (տե՛ս կից) և կցեն հայտադիմումում նշված փաստաթղթերի պատճենները, փաթեթն ուղարկելով ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով, grants_cssupport@epfound.am էլ․ հասցեով՝ իմակի տուփիկում (subject line) նշելով “CS support_open door” և կարճ՝ ծրագրի վերնագիրը:

Մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանին՝ զանգահարելով՝ +37491 374320,  կամ գրելով՝ jsahakyan@epfound.am հասցեին։

Մրցույթն անցկացվում է Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի շրջանակում:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ