Այսօր

Մրցութային դրամաշնորհի հայտարարություն. Ճգնաժամի հասցեագրում

  23 Հունիս 2021  104 դիտում
Մրցութային դրամաշնորհի հայտարարություն. Ճգնաժամի հասցեագրում

«Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագիր

Մրցութային դրամաշնորհի հայտարարություն. Ճգնաժամի հասցեագրում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և արտասահմանյան հասարակական կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին և անհատներին, դիմելու «Ճգնաժամի հասցեագրում» մրցութային դրամաշնորհային ծրագրին։

Դրամաշնորհային հնարավորությունը մաս է կազմում Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և ԵՀՀ-ի կողմից իրականացվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի։

Դրամաշնորհի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության դերակատարներին արդյունավետ դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով նույնականացնելու, գնահատելու և արդյունավետ կերպով հասցեագրելու հետպատերազմյան քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական, մշակութային և այլ հետևանքներն ու խնդիրները: 

Ի՞նչ ծրագրեր ենք փնտրում

Դրամաշնորհների միջոցով նախատեսվում է աջակցել այն գաղափարների իրագործմանը, որոնք կնպաստեն Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ՝

  • պատերազմի և հետպատերազմական զարգացումների հետևանքով տուժած կամ տեղահանված մարդկանց սոցիալ-հոգեբանական աջակցության ցուցաբերմանը, 
  • հետպատերազմական լարվածությունն ու տրավման հաղթահարելուն ուղղված մշակութային, երիտասարդական, կրթական ոչ ֆորմալ ծրագրերի իրականացմանը,
  • համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնություններին, հատկապես, պատերազմից տուժած համայնքներում և/կամ այն համայնքներում, որտեղ վերաբնակեցվել են պատերազմից և հետպատերազմական զարգացումներից տուժած անձինք,
  • երիտասարդների ներգրավմանը համայնքային խնդիրների լուծմանը,
  • սոցիալական և միկրո-ձեռներեցության զարգացմանը, start up-երի խթանմանը, հատկապես պատերազմի և հետպատերազմական զարգացումների հետևանքով տուժած կամ տեղահանված մարդկանց շրջանակում և/կամ նրանց համայնքներում, 
  • քաղաքացիական լրագրության և տեղեկատվական դաշտի զարգացմանը,
  • մարդու իրավունքների պաշտպանությանը, հատկապես պատերազմի և հետպատերազմական զարգացումների հետևանքով տուժած կամ տեղահանված մարդկանց վերաբերող, 
  • այլ կարևոր նախաձեռնությունների իրականացմանը, որոնք էֆեկտիվորեն կհասցեագրեն հետպատերազմյան քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեբանական և մշակութային հետևանքներն ու խնդիրները: 

Դրամաշնորհի հիմնական պայմանները

  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետը․ հուլիսի 31, 2021 թ.։
  • Բյուջեն. 1,000,000 - 12,000,000 ՀՀ դրամ (բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել ավելի մեծ գումար):
  • Ծրագրի տևողությունը. մինչև 10 ամիս։
  • Ծրագրերը պետք է ավարտված լինեն  մինչև 2022 թ.-ի օգոստոսի 1-ը։

Այլ պայմաններ

  • Ծրագիրն իրականացնելիս խրախուսվում է համագործակցել այլ կազմակերպությունների հետ, ինչպես շահույթ չհետապնդող, այնպես էլ մասնավոր սեկտորից, Հայաստանում, Արցախում կամ այլ երկրում գտնվող:
  • Կարելի է առաջարկել համագործակցություն նաև Հայաստանում գործող արտասահմանյան կամ միջազգային կազմակերպությունների հետ։
  • Ծրագրով կարող են ֆինանսավորվել փոքրածավալ վերանորոգման աշխատանքներ, եթե դրա կարիքը բխում է ծրագրի տրամաբանությունից, հատկապես այն համայնքներում, որոնք տուժել են պատերազմի և հետպատերազմական զարգացումների արդյունքում։
  • Կարելի է ձեռք բերել կահույք, սարքավորումներ (այդ թվում համակարգչային տեխնիկա և ծրագրեր) այն դեպքում, եթե դրանց կարիքը բխում է ծրագրային գործողություններից։

Ո՞վ կարող է դիմել

Հայաստանում, Արցախում կամ արտասահմանում գրանցված, շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլ ոչ առևտրային, շահույթ չհետապնդող կազմակերպություններ, ինչպես նաև չգրանցված նախաձեռնող խմբեր և անհատներ, որոնք բնակվում և/կամ գործունեություն են ծավալում Հայաստանում և Արցախում:

Ինչպե՞ս դիմել

Մինչև վերջնաժամկետը` 2021 թ. հուլիսի 31-ը, անհրաժեշտ է դրամաշնորհների ծրագրի հայտը և պահանջվող կից փաստաթղթերը ուղարկել grants@epfound.am  էլ. հասցեին, վերնագրի տողում նշելով՝ Crisis Response_ձեր կազմակերպության/ծրագրի անունը (լատինատառ):

Բոլոր հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել. 

կամ

  • Սարինե Հայրիյանին, էլ․հասցե՝ shayriyan@epfound.am, հեռ․ +374 55 60 99 12, +374  97 34 00 51:

Անհրաժեշտ փաստաթղթեր

  1. Ծրագրի հայտը` Հավելված 1-ի ձևին համապատասխան:
  2. Ծրագրի բյուջեն և բյուջեի մեկնաբանությունը՝ Հավելված 2-ի ձևին համապատասխան:
  3. Ծրագիրն իրականացնող անձանց ինքնակենսագրականներ (CV)
  4. Հավելյալ փաստաթղթեր. 
  • այն դեպքում, երբ դիմողը կազմակերպություն է, անհրաժեշտ է ներկայացնել կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճեն, կանոնադրության տիտղոսաթերթի պատճեն, որում արտացոլված են նպատակներն ու առաքելությունը
  • այն դեպքում, երբ դիմողը նախաձեռնող խումբ է, անհրաժեշտ է ներկայացնել ղեկավարի անձնագրի պատճեն
  • այն դեպքում, երբ դիմողն անհատ է, անհրաժեշտ է ներկայացնել անհատ դիմողի անձնագրի պատճեն
  1. Կարող եք կցել լրացուցիչ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք անմիջական կապ ունեն կամ հիմնավորում են ծրագրում նշված որևէ գործողություն կամ նախկին փորձը։

Ընտրության նախնական փուլն անցնելու դեպքում կպահանջվեն հետևյալ լրացուցիչ փաստաթղթերը

  1. Կազմակերպությունների դեպքում․ տեղեկանք համապատասխան տարածքային տեսչությունից առ այն, որ կազմակերպությունը չունի հարկային պարտավորություններ:
  2. Կազմակերպությունների դեպքում․ լրացված «Դրամաշնորհային կառավարման հարցաթերթիկը» (Grants Management Questionnaire), որը կտրամադրվի լրացուցիչ:
  3. Կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի և անհատների դեպքում. բանկային հաշիվների (դրամային և եվրո[1]) վերաբերյալ տեղեկանք բանկից:

Ընտրության ընթացակարգը և չափանիշները

Դրամաշնորհը տրվելու է մրցութային կարգով։ Ստացված բոլոր հայտերը, որոնք կհամապատասխանեն մրցույթի պայմաններին, գնահատվելու են ԵՀՀ մասնագետներից և ԵՀՀ միջազգային գործընկերներից կազմված հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով գնահատման չափանիշները։

Գնահատման չափանիշներ

  1. Ծրագրի կարիք(ներ)ի հիմնավորումը
  2. Ծրագիրը չի կրկնում տվյալ դիմողի կամ այլ կազմակերպությունների կողմից արդեն արվող գործողություններ, կարող է արդեն արվողը լրացնել և զարգացնել
  3. Ծրագրի համապատասխանությունը դրամաշնորհի նպատակներին
  4. Առաջարկվող գործողությունների պլանի և ժամանակացույցի համապատասխանությունը ծրագրի խնդիրներին
  5. Ակնկալվող արդյունքների իրատեսականությունը
  6. Արդյունքների մնայունությունը ծրագրի ավարտից հետո
  7. Բյուջեի համապատասխանությունը ծրագրի պլանին և արդյունավետությունը

Ուշադրություն. Ծրագիրը չի նախատեսում հումանիտար օգնության տրամադրում

Այս նախաձեռնությունն իրականացվում է «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Թեմայի մեջ

Գրադարան

Տեղեկատու

Ֆեյսբուքյան էջ