Այսօր

Փախստականների համաշխարհային օրը Երիտասարդական զարգացման կենտրոնն իրականացրել է «Tandem Armenia» երիտասարդական ծրագիրը

  19 Հունիս 2021  121 դիտում
Փախստականների համաշխարհային օրը Երիտասարդական զարգացման կենտրոնն իրականացրել է «Tandem Armenia» երիտասարդական ծրագիրը

Ամեն տարի հունիսի 20-ին ողջ հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ ամբողջ աշխարհում տոնելու փախստականների քաջությունը, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենի երկրները հակամարտությունների և պատերազմների պատճառով։ Վերջին պատերազմներից հետո Հայաստանում կտրուկ աճել է տեղահանվածների թիվը: Հաշվի առնելով առկա խոչընդոտները, որոնց հետ ներկայումս բախվում են երիտասարդ փախստականները Հայաստանում, Երիտասարդական զարգացման կենտրոնը, Եվրոպական ուսանողական միության և «Եվրոպայում երիտասարդ փախստականների ձայներ» կազմակերպության հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Tandem Armenia» երիտասարդական ծրագիրը, «Together Moving Forward» (TMF) ծրագրի «Ուսանողների և երիտասարդների ակցիան՝ ուղղված փախստականների համաշխարհային օրվան » արշավի շրջանակներում: